Последние новости

Ժամը 16։30-ի դրությամբ Ստեփանակերտ- Գորիս ճանապարհը շարունակում է արգելափակված մնալ

Ժամը 16։30-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ- Գորիս ճանապարհն Ադրբեջանի կողմից շարունակում է արգելափակված մնալ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը՝ ջեռուցման սեզոնին ստեղծելով լուրջ դժվարություններ բնակչության համար։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ