Դավիթ Բաբայան․ Բացառվում է, որ համաձայնվենք Լաչինում մաքսակետ դնեն
Ռուսաստանը շատ ակտիվ ներգրավված է Լաչինի միջանցքի բացմանը, բայց մենք ուզում ենք, որ համապատասխան քայլեր անեն այլ երկրները ևս: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:
«Եղել են շատ լավ հայտարարություններ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, եվրոպական տարբեր երկրներից, որոնք դատապարտել են Ադրբեջանին: Ուզում ենք, որ այս գործընթացը հայտարարություններից նցնի արդեն գործնական փուլ, որովհետև Արցախի դեմ այդ ակցիան քաղաքակիրթ աշխարհի դեմ է»,-ասաց նա:
Անդրադառնալով տեսակետից, որ Լաչինի միջանցքը փակելով Ադրբեջանը ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա Սյունիքով միջանցք ստանալու, իսկ Ռուսաստանը միութենական պետության կազմում Հայաստանը տեսնելու համար, Բաբայանն արձագանքեց. «Իհարկե, փորձում են Հայաստանի վրա ճնշում գործադրել, բայց չեմ կարծում, որ այդ երկու հարցերը փոխպակակցելը ճիշտ է: Ընդհանրապես, ես չեմ ընդունում «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը: Ճանապարհը խնդրեմ, խնդիր չկա: Լաչինի միջանցքում մաքսակետ դնելը մեզ համար անքննարկելի է, որովհետև ռուս խաղաղապահներն իրականացնում են այդ գործառույթը: Բացի այ, նոյեմբերի 9-ի պյմանավորվածությամբ այդպիսի բն չի կարող լինել: Դա Արցախի համար լինելու է ոչ թե անցակետ կամ հսկիչ կետ, կամ մաքսակետ, այլ լինելու է բանտ տանելու մի կետ, որովհետև ամեն մեկին բռնելու են»:
Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ եթե հայկական կողմը դեմ լինի, ոչ մի մաքսակետ էլ չի կարող դրվել:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.