Քրիստինե Գրիգորյան․ Ադրբեջանցի «բնապահպանների» ակցիան շինծու է, կան փաստեր
Ադրբեջանցի «բնապահպանների» ակցիան շինծու է, կան փաստեր, որ դա կազմակերպվել և իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս մասին լրագրողների հետ հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպանը համատեղ «Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին» զեկույց են ներկայացրել։
«Զեկույցի պատրաստումը եղել է օպերատիվ և փաստերի արագ ներկայացումը միջազգային հանրությանը կարևոր էֆեկտ է ունեցել և կունենա։ Զեկույցում տեղ են գտել դեկտեմբերի 12–ից 15–ը տեղի ունեցած իրադարձությունները։ Մենք նույն օրը կոմունիկացրել ենք միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին, որը պետության նկատմամբ միջազգային ճնշումն ավելացնելու հավելյալ ներդրում է ունեցել, և ժամ առաջ դա անելը շատ կարևոր էր»,–ասաց Գրիգորյանը։
Փաստեր են ներկայացվել նաև անձանց իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ։
Գրիգորյանի խոսքով` իրենք շարունակում են փաստահավաք աշխատանքներ իրականացնել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.