Последние новости

Արցախի ՄԻՊ․ Հայաստանը, Արցախըև Սփյուռքը պետք է կիրառեն ամբողջ գործիքակազմը

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև շարունակվում է հաջակցություն Արցախի նստացույցը, որի նպատակն է հասնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրանքների հասցեական դատապարտմանը, գործնական քայլերի՝ ուղղված Արցախի ժողովրդի իրավունքների, Արցախի և Հայաստանի միջև անխափան կապի վերականգնմանը։

Նստացույցի ժամանակ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ներկայացրեց նաև հնչող պահանջներից հիմնականը ռուսական խաղաղապահ առաքելությանը, նրա խոսքով, պետք է տրվի միջազգային մանդատ։

«Դրա համար երեկվա մեր ակցիան հատուկ թիրախավորել էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 երկրներին, որովհետև այդ երկրները կարևոր դերակատարներ են։ Մեր կողմից փոխանցված նամակներում հստակ այդ պահանջները կան, որ հարցը քննարկման առարկա պետք է դառնա անվտանգության խորհրդի նիստում, և խաղաղապահ առաքելություն իրականացնողներին պետք է տրվի միջազգային մանդատ», - ասաց Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի անպատժելիությունը զսպելու այլ տարբերակ ինքը չի տեսնում ։

Արցախի ՄԻՊ-ը նաև համոզմունք հայտնեց՝ ադրբեջանական սադրանքները այս պայմաններում շարունակվելու են իհարկե, կարևոր է սեփական կարողություններն ու պաշտպանունակությունը բարձրացնելը, բայց տարածաշրջանում ուժային բալանսը խախտված է։

«Իր քաղաքացիներին պաշտպանելու պատասխանատվությունն առաջին հերթին կրում է պետությունը, բայց 44-օրյա պատերազմից հետո ուժային բալանսը խախտված է, և նաև կան ձևավորված համարժեք միջազգային գործիքներ, որոնք մեզ պետք է օգնեն՝ կոմպենսացնելու այդ խախտված ուժային բալանսի տարբերությունը և, ըստ այդմ էլ, պաշտպանելու մեր ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը»,- ասաց Ստեփանյանը։

Նա խոսեց նաև Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանելու հարցում Հայաստանի և Արցախի իշխանությունների անելիքների, Սփյուռքից ակնկալիքների մասին։

«Նույն հարցով պետք է զբաղվեն և՛ ՀՀ իշխանությունները, և՛ Արցախի իշխանությունները, և՛ հայկական սփյուռքը։ Մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ վտանգն ահագնանում է ամեն օր։ Այսինքն, էթնիկ զտման վտանգը բոլորին է պարզ, և բոլորի՝ և՛ ՀՀ իշխանությունների, և՛ Արցախի իշխանությունների, և՛ սփյուռքի մեր կազմակերպությունների գործը նույն նպատակին պետք է ուղղված լինի։ Բոլորը պետք է բարձրաձայնեն դրա մասին և կիրառեն իրենց հնարավորությունների ողջ գործիքակազմը»,- նշեց Գեղամ Ստեփանյանը։

Aysor.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ