Последние новости

Արման Թաթոյան․ Ստեղծված իրավիճակը միայն Արցախի դեմ չէ

ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը կարծում է, որ Երևանում մեկնարկած բողոքի ակցիաների արդյունքում է նաև, որ Արցախում վերականգնվել է գազամատակարարումը։

Նրա խոսքով՝ Լաչինում ստեղծված իրավիճակը միայն Արցախի դեմ չէ, նաև Հայաստանի դեմ է։

«ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը միակ կազմակերպությունն է, որը նշված է եռակողմ հայտարարության մեջ, մինչև հիմա ոտք չեն դրել Արցախ։ Սա ոչ միայն Արցախի դեմ է, այլև՝ Հայաստանի, հայկականության, եթե մենք մտածեցինք, որ սա միայն Արցախի դեմ է, պարտվելու ենք», - լրագրողների հետ զրույցում ասաց Թաթոյանը։

ՀՀ նախկին ՄԻՊ-ն ընդգծեց՝ պետք է համախմբվել, այլ ելք չկա։

Արման Թաթոյանի դիտարկմամբ՝ անպատժելիությունն է, որ Ադբեջանին դրդում է սանձարձակության։

«Միջազգային կառույցները պետք է գործուն միջոցներ ձեռնարկեն», - ընդգծեց նա։

Aysor.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ