Պետք է շտապ վերականգնվի Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը. ԵԽԽՎ դիտորդների հայտարարությունը
Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը պետք է շտապ վերականգնվի։ Այս մասին ասված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)` Ադրբեջանի և Հայաստանի մոնիտորինգի գծով չորս համազեկուցողների հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵԽԽՎ–ի կայքում։
Նրանք նաև մտահոգություն են հայտնել Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատության խախտմամբ, ինչը զգալի դժվարություններ է ստեղծում բնակչության համար։
«Կոչ ենք անում 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ»,– նշվում է Յան Լիդել-Գրեյնջերի (Միացյալ Թագավորություն), Լիզ Քրիստոֆերսենի (Նորվեգիա), Կիմմո Կիլյունենի (Ֆինլանդիա, SOC) և Բորիանա Աբերգի (Շվեդիա) ստորագրած հայտարարությունում:
Նշվում է, որ ստեղծված իրավիճակը և դիվանագիտական ջանքերը դեկտեմբերի 14-ին քննարկվել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոկֆոյի հետ:
«Մենք վերահաստատում ենք, որ պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական աջակցություն, այդ թվում՝ տարածաշրջանում փաստահավաք առաքելություն իրականացնելու միջոցով»,- եզրափակել են զեկուցողները:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.