«Ժողովուրդ». ՀԱՅ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԵՔ ՕՐ Է՝ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Լարսի անցակետում մի քանի ամիս խցանման մեջ մնացած բեռնատարների հայ վարորդներն այժմ էլ հայ-վրացական սահմանային անցակետում են խցանման մեջ հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթը Բագրատաշենի անցակետը հատել փորձող հայ վարորդներից ահազանգ է ստացել, որ արդեն երրորդ օրն է, ինչ չեն կարողանում հատել Բագրատաշեն-Սադախլո անցակետը:
«3 օր է, ինչ վրացական կողմում եմ՝ վրացական Շուլավեր գյուղի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում: Մեզ ասում են, որ «տամոժնիայի» հայկական կողմում այնքան շատ են հերթերը, որ մեքենաների թողունակությունը բավական դանդաղ է իրականացվում: 2-3 ամիս հերթերի, խցանումների մեջ ենք մնացել: Սոված, ծարավ, առանց կենցաղային տարրական պայմանների օրեր ենք անցկացրել, հիմա էլ, փաստորեն, եկել ու այստեղ ենք մնացել, որովհետև մեր հայրենակիցները ալարում են մի քիչ արագ աշխատել, արագ կազմակերպել ամեն ինչ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց բեռնատարի վարորդներից մեկը՝ նեղսրտելով, որ սա պետության վերաբերմունքի մասին է վկայում:
Մեր զրուցակիցը վորդովված նշեց, որ եթե ՀՀ քաղաքացիները պետության համար իսկապես արժեք ներկայացնեին, ապա իշխանություններն ամեն բան կանեին, ամեն ջանք կգործադրեին, որ 2-3 ամիս անմարդկային պայմաններում գոյատևած մարդիկ օր առաջ տուն հասնեն»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.