Ռայիսի. Վերջին դավադրության մեջ հակառակորդի հաշվարկը սխալ էր
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Իրանի ժողովրդի խորաթափանցությամբ թշնամու հաշվարկը ինչպես անցյալի ապստամբությունները, վերջին դավադրության պարագայում ևս սխալ էր»։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին ուրբաթ օրը Հարավային Խորասան նահանգի Նահբանդան քաղաքի ժողովրդի տարբեր հատվածների հետ հանդիպման ժամանակ հայտարարել, որ իսլամական Իրանի ժողովրդի խորաթափանցությունը տապալել է թշնամիների ծրագրերը:
Նա ասել է.«Պատճառը, թե ինչու հակառակորդը չի կարող ներխուժել այս երկիր՝ չնայած բոլոր դավադրություններին և խռովություններին, մարդկանց ներկայությունն է քաղաքական և հասարակական տարբեր ոլորտներում»:
Ռայիսին ասել է, որ արևմտյան լրատվամիջոցների պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ամեն տարի հարյուրավոր կանայք են սպանվում ամերիկյան ոստիկանության կողմից հավելել է.«ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները չեն կարող աջակցել մարդու իրավունքներին, ինչը Պաղեստինի և Եմենի անմեղ ժողովրդի իրավունքների ոտնահարման վառ օրինակ է»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարելով, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ստեղծել է արևմուտքը, հստակեցրել է. «Իսլամական Իրանի ժողովրդի կողմից «մահ Ամերիկային» ասելու պատճառը ահաբեկչական հանցագործությունների կատարումն է և անմեղ մարդկանց սպանությունը, այդ թվում՝ Շիրազի Շահչերաղ ահաբեկչական հանցագործությունը։
Parstoday.com
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.