Բեգլարյան․ Ադրբեջանի նկատմամբ ճնշումը բավարար չէ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միանշանակ կարող ենք ասել, որ ճնշումները, որոնց ենթարկվում է Ադրբեջանը, դեռևս բավարար չեն, քանի որ Արցախը դեռևս շրջափակման մեջ է, և 120 հազար մարդ շարունակում է մնալ պատանդի կարգավիճակում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Ըստ Արցախի պետնախարարի խորհրդականի՝ գործողություններին ու նստացույցին միջազգային հանրության արձագանքը պետք է դիտարկել երկու տեսանկյունից՝ ուղղակի և անուղղակի։
«Երբեմն շատ դժվար է գնահատել, թե որոնք են գործողությունները և ինչ սուբյեկտների և խաղացողների վրա են ազդում փոխադարձաբար:
Ամեն դեպքում, մենք հնարավորություն ունեցանք անմիջականորեն շփվելու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի, ինչպես նաև մեր որոշ միջազգային գործընկերների, այսինքն՝ Արցախի ընկերների, պատգամավորների հետ։ Անուղղակիորեն հնչում են տարբեր հայտարարություններ, որոնք և՛ ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ջանքերի արդյունք են, և՛ կարող են լինել Արցախի կառավարության և բարեկամների, ինչպես նաև սփյուռքի մեր գործընկերների, հայրենակիցների ճնշումների հետևանք։ Եվ ամեն ինչ, ընդհանուր առմամբ, բերում է այս արդյունքներին, այս իրավիճակին։ Սակայն միանշանակ կարող ենք ասել, որ ճնշումները, որոնց ենթարկվում է Ադրբեջանը, դեռևս բավարար չեն, քանի որ Արցախը դեռևս շրջափակման մեջ է, և 120 հազար մարդ շարունակում է մնալ պատանդի կարգավիճակում։ Ուստի անհրաժեշտ է հնարավորինս մեծացնել ճնշումը մեր կողմից միջազգային հանրության, իսկ միջազգային հանրության կողմից՝ ադրբեջանական կողմի վրա»,- ընդգծեց Բեգլարյանը։
Նրա խոսքով, իհարկե, Արցախի և Հայաստանի կառավարությունները պետք է օգտագործեն հնարավոր բոլոր լծակները, որպեսզի ուղղակիորեն ազդեն Ադրբեջանի գործողությունների վրա։
«Մենք նախատեսում ենք տարբեր փոքր ակցիաներ իրականացնել, համագործակցում ենք նաև այլ կազմակերպված խմբերի, կազմակերպությունների հետ, որոնք նույնպես բողոքի ակցիաներ են անցկացնում կամ որոշակի անտեսանելի լոբբիստական և տեղեկատվական աշխատանքներ են տանում, որպեսզի կարողանանք միավորել ուժերը, ավելի համախմբել մեր ունեցած ողջ ներուժը։
Ավելի լայնածավալ և կոշտ գործողություններ դեռևս նախատեսված չեն։
Իրավիճակի և հնարավորությունների համաձայն՝ լրացուցիչ աշխատանքներ կիրականացնենք»,- ասաց Արցախի պետնախարարի խորհրդականը։
Արտակ Բեգլարյանն իր կարծիքն է հայտնել նաև ՀՀ կառավարության շենքի մոտ ակցիաներ անցկացնելու ընդդիմության կոչերի մասին։
«Երբ ես այստեղ նստացույց հրավիրեցի, հիմնավորեցի, թե ինչու եմ այստեղ, և նաև նշեցի, որ դա չի նշանակում, որ պետք չէ ճնշում գործադրել կամ աշխատել մյուս բոլոր խաղացողների վրա՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին:
Բնականաբար, յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր խումբ, յուրաքանչյուր սուբյեկտ ինքն է որոշում, թե ով է լինելու իր գործողությունների հասցեատերը։ Եվ կարծում եմ, որ, հաշվի առնելով իմ կարգավիճակը, և ոչ միայն իմ, այլ նաև մեր գործընկերների՝ ընդդիմադիր պատգամավորների կոչը, կասկածը տեղին չէ, քանի որ նրանք ընդդիմադիր են, իսկ ես ներկայացնում եմ իշխանությունը: և հաշվի առնելով նաև մեր փորձն ու մարդու իրավունքների պաշտպանի ներկայությունը այս նստացույցի ընթացքում, ինչպես նաև նախկին իրավապաշտպանների աջակցությունն ու մասնակցությունը, կարծում եմ, որ մենք ճիշտ հասցեատեր ենք ընտրել՝ համապատասխան մեր փորձին և կարգավիճակին»,- ասաց Արցախի պետնախարարի խորհրդականը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.