Բելգիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս շուտ լքել Իրանը
Բելգիայի Արտաքին գործերի նախարարությունն Իրան այցելած իր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս շուտ լքել երկիրը՝ «Իրանի ողջ տարածքում անվտանգության վատթարացող իրավիճակի ֆոնին կամայական կալանավորման մեծ ռիսկի պատճառով»։
«Բելգիացի բոլոր այցելուները, այդ թվում երկքաղաքացիները, գտնվում են ձերբակալության, կամայական կալանքի և անարդար դատավարության բարձր ռիսկի տակ: Այս ռիսկը տարածվում է նաև այն մարդկանց վրա, ովքեր պարզապես այցելում են Իրան զբոսաշրջության նպատակով։ Ձերբակալության կամ կալանավորման դեպքում մարդկանց հիմնարար իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված չեն։
Այս համատեքստում Թեհրանում Բելգիայի դեսպանատան հնարավորությունները՝ Իրանում ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների համար հյուպատոսական պաշտպանություն հարցում խիստ սահմանափակ են: Ավելին, երկու քաղաքացու դեպքում հյուպատոսական այցելություններ չեն թույլատրվում, քանի որ Իրանը չի ճանաչում երկքաղաքացիությունը։
Բացի այդ, հնարավոր դատավարության ընթացքում հյուպատոսության ներկայությունը լսումներին երաշխավորված չէ, և կալանավորը հնարավորություն չունի ինքն ընտրել իր փաստաբանին: Փաստաբանը նույնպես կարող է ենթարկվել խիստ սահմանափակումների:
Ուստի Բելգիայի քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, խստորեն խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց: Բելգիայի քաղաքացիներին, ովքեր, չնայած այս նախազգուշացմանը, ներկայումս գտնվում են Իրանում, խնդրում ենք լինել չափազանց զգոն և ձեռնարկել անհրաժեշտ նախազգուշական միջոցներ՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար։ Վերջերս Բելգիայի մի քաղաքացի և արևմտյան երկրների մի քանի այլ քաղաքացիներ կամայականորեն ձերբակալվել են և ներկայումս գտնվում են բանտում: Բելգիացիներին և երկքաղաքացիներին խնդրում են հնարավորինս շուտ վերադառնալ: Նրանց խստորեն խորհուրդ է տրվում սահմանափակել իրենց տեղաշարժերը երկրի ներսում, խուսափել ցանկացած հավաքույթներից և ներկայանալ Թեհրանում Բելգիայի դեսպանատուն՝ գրանցվելով Travelers Online կայքում»,- ասվում է Բելգիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 14:06
Российская сторона выражает признательность Азербайджану за оказанное содействие в возвращении на родину российских граждан, пребывавших в Иране в момент атаки Израиля. Об этом говорится в сообщении МИД РФ.
-
2025-06-14 14:03
Армия обороны Израиля (ЦАХАЛ) расширяет масштабы военной операции против ядерной программы Ирана и наносит удары по десяткам военных объектов. Об этом заявил советник канцелярии израильского премьера Бениамина Нетаньяху Дмитрий Гендельман.
-
2025-06-14 14:02
Депутат Государственной Думы и директор Института стран СНГ Константин Затулин прокомментировал усиливающуюся антироссийскую риторику Азербайджана. В интервью изданию «Свободная пресса» он отметил, что официальный Баку, используя любые поводы, стремится дискредитировать российскую позицию, особенно в контексте карабахского конфликта.
-
2025-06-14 13:59
В Израиле среди армян, к счастью, пострадавших нет. Об этом Новости Армении-NEWS.am сообщил архимандрит (вардапет) Эммануэл Атаджанян.