Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄ ՍՏԵՂԾԵԼ Է, ՈՐՊԵՍԶԻ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԻ
Շարունակում եմ պնդել, որ Արցախում ստեղծված ծանր իրադրությունն առաջին հերթին քաղաքական, անվտանգային և նոր միայն հումանիտար լրջագույն խնդիր է։ Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ ստեղծել է, որպեսզի դրա միջոցով իր քաղաքական խնդիրները լուծի, ինչն էլ Արցախի համար անվտանգության ահռելի սպառնալիք է։
Միայն հումանիտար խնդրի լուծումը, մասնավորապես, Հայաստանն Արցախին կապող միջանցքի բացումը և երթևեկության վերականգնումը իրավիճակի հանգուցալուծման չի տանի և բացառապես սոցիալ-տնտեսական բնույթի հարցեր կլուծի, ինչն, իհարկե, կարևոր է, բայց ամբողջական կարգավորում»,- գրել է պատգամավորը։
VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 12-ից առավոտյան ժամը 10:30-ից ադրբեջանական ուժերը բնապահպանների անվան տակ արգելափակել են Լաչինի միջանցքը՝ Շուշի-Քարին տակ հատվածում՝ կտրելով միակ կապը Հայաստանի ու Արցախի միջև: Դարարեցվել էր նաև Արցախի գազամատակարարումը, որը մի քանի օր անց վերականգնվեց:
Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցել ադրբեջանական և հայկական կողմերի հետ ճանապարհը բացելու ուղղությամբ:
Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը հայտարարում են, որ Արցախը հումանիտար աղետի շեմին է, կոչ անելով միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա:
Հանրապետությունը կտրված է արտաքին աշխարհից, չեն իրականացվում առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի մատակարարումներ:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.