Последние новости

Բեգլարյան․ Եթե պատասխանատվության միջոցներ չկիրառվեն, Ադրբեջանը շարունակելու է լկտի վարքը

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը վեցերորդ օրն է՝ նստացույց է անում ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի դիմաց։ Չնայած ցուրտ եղանակին, Բեգլարյանը մեքենայի մեջ է գիշերում։ Նա նստացույցը կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ չի բացվել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

Բեգլարյանը նշում է՝ նմանատիպ բողոքի ակցիաներով միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրում Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների վրա և պահանջում՝ ստիպել Ադրբեջանին 120 հազար բնակչություն ունեցող Արցախին հանել շրջափակումից։

«Միջազգային հանրությունից արձագանքներ կան, բայց նրանց ջանքերն անբավարար են, պետք է գործնական քայլերի գնալ։ Եթե Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվության միջոցներ չկիրառվեն, Ադրբեջանը շարունակելու է լկտի վարքը և շարունակաբար հանցագործություններ, այդ թվում՝ խոշոր հանցագործություններ է անելու Արցախի ժողովրդի նկատմամբ։ Միջազգային հանրության ջանքերը բավարար կլինեն, երբ Արցախը շրջափակումից դուրս գա և կանխարգելվի նմանատիպ հանցագործությունների կրկնությունը»,– ասաց Արտակ Բեգլարյանը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ