Последние новости

Լավրով. ՌԴ գործողություններն ապահովեցին Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի ձախողումը

Արևմուտքի հիստերիկ արձագանքը հատուկ գործողությանը հաստատում է Մոսկվայի եզրակացություններն այն մասին, որ ՀՌԳ-ն բացարձակապես անհրաժեշտ էր, Ռուսաստանի Դաշնության գործողություններն ապահովեցին Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի ձախողումը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այն, թե ինչպես են ԱՄՆ հրամանով մեր արևմտյան գործընկերները հիստերիկ կերպով արձագանքում գործողություններին, որոնք մենք ձեռնարկում ենք հատուկ ռազմական գործողության շրջանակներում, հաստատում է մեր հիմնական եզրակացությունը, որ ՀՌԳ-ն, իսկ մենք այժմ արդեն ունենք փաստեր, որոնք հաստատում են դա, որ դա բացարձակապես անհրաժեշտ է եղել Ուկրաինան Ռուսաստանի անվտանգության մշտական սպառնալիքի վերածելու ծրագրերը խափանելու համար։ Եվ որ այս արձագանքը արտացոլել է Արևմուտքի այն ըմբռնումը, որ մեր գործողություններն ապահովել են իրենց աշխարհաքաղաքական խաղերի և ծրագրերի ձախողումը»,- ասել է նա։

Նրա խոսքով, Եվրոպան արդեն դժվար թե կարող է հավակնել բազմաբևեռ աշխարհի առանձին կենտրոնի դերին, թեև Մոսկվան կցանկանար դա։ «Վաշինգտոնը, ռուսերեն ասած, «նախատեց» մնացած հավաքական Արևմուտքին, երբ Եվրոպան սրընթաց, պարզապես մեր աչքի առաջ, կորցրել է իր անկախությունը և հազիվ թե կարողանա հավակնել բազմաբևեռ աշխարհի առանձին կենտրոնի դերին, թեև մենք կցանկանայինք դա»,- ասել է նա։

Բազմաբևեռությանն անցումը երկար ժամանակաշրջան կլինի, Արևմուտքը կդիմադրի, նշել է Լավրովը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ