Արցախի ԱՆ․ Արցախում 13 երեխա ռեանիմացիոն բաժանմունքում է
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
Արցախի ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր: Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 9 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են, բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-13 19:47
Армянский премьер Никол Пашинян пояснил, почему Армения не требует изменения Конституции Азербайджана.
-
2024-11-13 19:41
Госпредприятие по строительству нового энергоблока Армянской АЭС начнет набирать персонал уже в 2025 году. Об этом на заседании Национального Собрания во время правительственного часа заявил 13 ноября министр территориального управления и инфраструктур Гнел Саносян, отвечая на вопрос депутата от правящей партии «Гражданский договор» Бабкена Туняна.
-
2024-11-13 19:39
Ни один чиновник из Армении не регистрировался для участия в климатическом саммите COP29 в Баку, заявил глава МИД Армении Арарат Мирзоян.
-
2024-11-13 19:35
Тело армянского военнослужащего обнаружено в дисциплинарном батальоне военной полиции Иджевана, сообщает сайт криминальной хроники shamshyan.com.