Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ․ ԱՐՑԱԽՈՒՄ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
Արցախում հումանիտար արտակարգ իրավիճակն անխուսափելի է. Արդեն ավելի քան 9 օր է` Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից: Շուրջ 120 000 արցախցիներ կրում են հումանիտար ճգնաժամի ծանր հետևանքները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
Նա նաև նշել է. «Արցախի Հանրապետության բուժհաստատություններում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին շրջափակման հետևանքով չեն կարողանում տեղափոխել հայաստանյան բուժհաստատություններ և տրամադրել պատշաճ բուժօգնություն: Ցավոք, ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
Ահազանգում եմ միջազգային գործընկերներիս`
միջազգային հանրության կողմից անպատժելիության հետևանքով առաջիկայում արդեն ականատես ենք լինելու զանգվածային անդառնալի հետևանքների։ Բոլոր մատակարարումները, ելումուտը Արցախ պարզապես արգելափակված են։
Միջազգային հումանիտար իրավունքի այսպիսի աղաղակող խախտման հեղինակ Ադրբեջանը պետք է պատժվի։ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները, միջազգային համապատասխան իրավաքաղաքական գործիքակազմի կիրառումը հրամայական են, որպեսզի հասնել ագրեսորից Արցախի 120 000 բնակչության փրկության։
Այս իրավիճակում հատուկ խնդրանքով դիմել եմ Ռուսաստանի Դաշնության օմբուդսմեն Տ․Ն․ Մոսկալկովային և ՌԴ նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների գծով խորհրդի նախագահ Վ․Ա․ Ֆադեևին, որպեսզի ռուս խաղաղապահների միջոցով ռուսական հումանիտար օգնություն ուղարկվի Արցախ։ Ներկայացրել եմ առաջնային անհրաժեշտության կարիքների ցանկը:
Քաղաքակիրթ աշխարհը պարզապես իրավունք չունի անտարբեր գտնվել 120 000 վտանգված կյանքի հանդեպ:
Արցախում հումանիտար արտակարգ իրավիճակն անխուսափելի է»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 11:53
«Уже нет никаких сомнений, что в Армении уголовные дела при необходимости возбуждаются по прямому политическому указанию — теперь это происходит открыто, в том числе через страницу главы правительства в Facebook», - пишет учредитель фонда "Татоян", экс-омбудсмен Армении Арман Татоян.
-
2025-06-18 11:17
По сообщениям прессы, директор Службы национальной безопасности Армен Абазян был освобождён от занимаемой должности после того, как отказался выполнить требование Никола Пашиняна демонстративно задержать против бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-06-18 11:16
В США заявили о том, что в ближайшие два дня ситуация в конфликте с Ираном может стать критической. При этом не исключается возможность применения военной силы, если не будет дипломатических шагов. Об этом сообщил телеканал ABC.
-
2025-06-18 11:14
Глава группы компаний «Ташир» Самвел Карапетян находится в Следственном комитете Армении. Об этом сообщают источники Armenia Today со ссылкой на собственные источники.