Էռնեստ ԱՎԱՆԵՍՈՎ․ ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆՔ ԳՆՈՒՄ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔ․ ՋՐՑԱՆՈՎ ՑՐԵԼՈՒ ԿԱՐԻՔ ԿԱ
Ինչո՞ւ չենք գնում Լաչինի միջանցք, այնտեղ չենք լուսանկարվում, ժապավեններ չենք կտրում կամ այնտեղից չենք հայտարարում քաղաքապետի թեկնածուի անունը։ Հասկանում եմ, որ այնտեղ վտանգավոր է, և ձեզ այնտեղից կարող են «լարել»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը, որը կապիտուլյացիայի մասին հայտարարության ստորագրումից հետո լքել է «Իմ քայլը» խմբակցությունը։
Նա կոչ արեց պատկերացնել Ստեփանակերտում ծանր հիվանդության դեմ պայքարող 4 ամսական երեխայի հարազատների վիճակը։ Ավանեսովը փաստեց, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի առջև։ «Երևի ադրբեջանցիներն ու ռուսները փակել են ճանապարհը, իսկ մենք ամենևին էլ մեղավոր չենք։ Հայաստանի իշխանությունն ասում էր, որ հանրահավաքները ցրելու համար ջրցան մեքենաներ չի կիրառի։ Կարծում եմ՝ հիմա Լաչինի միջանցքում ջրցան մեքենաներ կիրառելու անհրաժեշտություն կա։ Եթե կարծում եք, որ Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կմթագնեն մարդկանց հիշողությունը և կշեղեն նրանց ցավից, ապա, վստահեցնում եմ, որ դա այդպես չէ։ Ես չեմ դիմում միջազգային կառույցներին, այլ միայն Հայաստանի և Արցախի իշխանություններին և հորդորում են անել ամեն ինչ՝ ճանապարհը բացելու համար։ Արցախը Հայաստան է, իսկ Շուշին մռայլ քաղաք չէ, մռայլը դուք եք։ Ապագա կա, բայց առանց ձեզ»,-նշեց Ավանեսովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-08 13:35
В Армении обсудили права карабахских армян.
-
2024-10-08 13:31
Сегодня стало известно, что регламент о работе комиссий по демаркации границы между Арменией и Азербайджаном направлен в парламент на утверждение.
-
2024-10-08 13:28
Ведущие российские ученые предположили, кто из мировых исследователей может получить Нобелевскую премию 2024 года, и назвали исследования, которые достойны самой престижной награды в области точных наук, пишет издание «Известия».
-
2024-10-08 13:23
Прокуратура Армении требует изъять у экс-генпрокурора и экс-главы Следственного комитета Армении Агвана Овсепяна 29 объектов недвижимости, пакеты акций в 8 компаниях и 2 млрд 551 млн драмов ($6,6 млн – ред.) денежных средств. Об этом сообщает пресс-служба ведомства.