Լաչինի միջանցքը վերաբացելու կոչով ՄԻՊ-ը դիմել է միջազգային կազմակերպություններին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը Լաչինի միջանցքը վերաբացելու կոչով դիմել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատն ունեցող երկու տասնյակ միջազգային կազմակերպություններին և հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Նշվում է, որ միջազգային կառույցներին է ներկայացվել Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների «Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին» սույն թվականի դեկտեմբերի 15-ին հրապարակված արտահերթ համատեղ զեկույցը, ինչպես նաև բովանդակային տեղեկատվություն առանձին խումբ անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ։
«Զեկույցը ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատն ունեցող երկու տասնյակ միջազգային կազմակերպություններին և հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էյմոն Գիլմորին և այլոց»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ի թիվս այլնի, թեմատիկ հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին են ներկայացվել անձանց կյանքի, առողջության պահպանման, սննդի իրավունքների կոպիտ խախտումները և կոչ արվել ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները Լաչինի միջանցքը վերաբացելու, Արցախում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար։
«Միջազգային դերակատարների առանձնակի ուշադրությանն է ներկայացվել առավել խոցելի խմբերի խնդիրները, այդ թվում՝ տարեցների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների շարունակական խախտման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը՝ դեկտեմբերի 12-ից արդեն 9 օր շարունակ կատարյալ շրջափակման պայմաններում տեղի ունեցող իրադարձությունների հանգամանալից վերլուծության հիման վրա»,–նշված է հաղորդագրության մեջ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 11:29
Неизвестные обстреляли здание суда в городе Захедан на юго-востоке Ирана, сообщает иранское информационное агентство IRIB.
-
2025-07-26 11:28
Армения должна быть с Российской Федерацией, исторически являясь одной из самых близких стран для российского государства. Об этом заявил в интервью ТАСС президент Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-26 09:32
Нежелание властей Армении выполнить требования международного арбитража и отказаться от шагов по переводу ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) под госконтроль станут тревожным знаком для инвесторов и запустит несколько новых исков против Еревана, считают эксперты.
-
2025-07-26 09:26
Армянский стартап Denovo Sciences в сентябре начнет проект с Корнеллским университетом в США. Об этом заявил Sputnik Армения директор по интеграции экосистем венчурного фонда Alchemist Doha Маджед Лабабиди на полях инновационного форума Sevan Startup Summit 2025.