ՄԱՌԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՍԿՍԵԼ Է ՀԱՅՏԵՐ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ
Ակադեմիկոս Նիկողայոս Մառի անվանհայագիտության միջազգային գիտական մրցույթը սկսել է իր աշխատանքը, հայտերը կընդունվեն դեկտեմբերի 19-ից հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում: Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց մրցույթի կազմակերպիչ, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։
Սա իր տեսակի մեջ միակ մրցույթն է։ Գաղափարը ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանինն է, որընույնպես ներկա էր ասուլիսին։
«Այս ասուլիսով մենք հայտարարում ենք գիտական հայագիտության գծով ակադեմիկոս Մառի անվան երկրորդ մրցույթի մեկնարկը», - ասաց Ֆեֆիլովը։
Կազմակերպիչները հայտեր են ընդունում աշխարհի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետազոտողներից։ Աշխատանքների թեմատիկան ծավալուն է՝ հայոց պատմություն հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը, հայ-ռուսական հարաբերությունների պատմություն, հայ-իրանական, հայ-թուրքական հարաբերություններ, Հայոց ցեղասպանության հիմնախնդիր, հայկական ազգագրություն, հայ արվեստի պատմություն, բանահյուսություն, կրոն, ժողովրդական հավատալիքներ, հայ լեզվաբանություն, էպիգրաֆիկա և այլն:
Աշխատանքներ կընդունվեն նաև միջդիսցիպլինար թեմաներով։ Խոսքը վերաբերում է հետազոտություններին, որոնք իրենց մեջ հայագիտական տարր ունեն (հայագիտություն և սլավոնագիտություն, իրանագիտություն, արաբագիտություն և այլն)։
Կազմակերպիչները նշում են, որ հրապարակումը պետք է լինի օբյեկտիվ և գիտական ու բաղկացած լինի առնվազն 60-70 էջից:
Ֆեֆիլովը նշեց, որ առաջին իսկ պահից աջակցել է գաղափարին և հիշեցրեց, որ Ռուսաստանում հայագիտության երկու կենտրոն կա։ Մեկը գործում է Մոսկվայում՝ Հայաստանի դեսպանատանը կից, երկրորդը բացվել է երկու տարի առաջ Դոնի Ռոստովի Հարավային դաշնային համալսարանի բազայի հիման վրա։
Գառնիկ Ասատրյանն իր հերթին պարզաբանեց, որ պատահական չէ, որ մրցույթը Մառի պատվին է անվանակոչվել։
«Մառը ծնվել է Քութայիսում ու մարմնավորում է մի քանի էթնոմշակութային տարերքներ՝ կովկասյան, արևմտյան (քանի որ նրա հայրը շոտլանդացի էր), ռուսական ու հայկական։ Նա հայկական արմատներ չուներ, բայց ամբողջ կյանքում առանձնահատուկ կիրք ուներ հայության հանդեպ», - ասաց Ասատրյանը։
Նրա խոսքով՝ Մառին են պատկանում հայ քերականության, գրաբարի մասին բազմաթիվ աշխատություններ։ Բացի այդ, գիտնականը հիանալի տիրապետում էր գրաբարին։
«Մրցույթը ստեղծվել է հայագիտության և մասնավորապես դրա ռուսալեզու հատվածի զարգացման համար», - ասաց Ասատրյանն ընդգծելով, որ հայագիտության ծագման կենտրոններից մեկը հենց Ռուսաստանն էր։
Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են ռուսերեն թարգմանված աշխատանքները։
Հիշեցնենք, որ Մառի առաջին մրցույթին ներկայացվել էր շուրջ 20 աշխատանք Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Նովոսիբիրսկից, Քիշնևից և այլ քաղաքներից։ Եզրափակիչի մասնակիցները ստացան մրցանակներ՝ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ, արժեքավոր նվերներ, ինչպես նաև մրցույթի մասնակիցների հավաստագրեր:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.