Սպիտակ տուն. ԱՄՆ-ն օրակարգից հանել է Իրանի հետ միջուկային գործարքը
ԱՄՆ-ի վարչակազմն օրակարգից հանել է Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնումը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը հենց հիմա մեր ուշադրության կենտրոնում չէ։ Այն մեր օրակարգում չէ»,– ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Հրապարակվել է նաև մի տեսագրություն, որում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասում է` գործարքը մեռել է, բայց ԱՄՆ-ն այդ մասին չի հայտարարի։
Քիրբին ընդգծել է, որ իրանական գործարքի հարցում որևէ առաջընթաց չի նկատվում։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն ընդունվել է 2015 թվականին Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Իրանի մասնակցությամբ երկարատև բանակցությունների արդյունքում: Սակայն 2018-ի մայիսին ԱՄՆ վարչակազմը հայտարարեց, որ դուրս է գալիս գործարքից։ Անցյալ տարվա նոյեմբերին Վիեննայում սկսվեցին Իրանի միջուկային ծրագրի և ԳՀՀԾ–ի վերականգնման շուրջ բանակցությունները։
2021 թվականի դեկտեմբերին կողմերը համաձայնության եկան համաձայնագրի երկու նախագծի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել էր նաև Իրանի դիրքորոշումները։
Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քանին հայտարարեց, որ բանակցությունները հաջող են ընթանում, սակայն ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը Վիեննայում գրանցված առաջընթացը համեստ որակեց՝ Թեհրանին կոչ անելով խնդրին լուրջ վերաբերվել: Կողմերի՝ իրենց մայրաքաղաքներ վերադառնալուց հետո մարտի վերջին բանակցությունները դադարեցվեցին։ Իրանի ԱԳՆ-ն դրանում մեղադրում է ամերիկյան վարչակազմին։ ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել հունիսի 29-30-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 10:56
Трагические события сентября 2023 года в Нагорном Карабахе, приведшие к полному исходу армянского населения, остаются предметом жарких споров и взаимных обвинений между властями и оппозицией Армении. Каждая из них обвиняет противоположную сторону в утрате Арцаха и этнических чистках.
-
2025-04-22 10:55
Конфедерация профсоюзов Армении тщательно изучила законопроект "О всеобщем медицинском страховании" и усмотрела ряд проблем в законопроекте и представила свои предложения и опасения, которые в беседе со Sputnik Армения озвучила заместитель председателя Конфедерации Тируи Назаретян.
-
2025-04-22 10:44
Художник-монументалист, скульптор, президент Российской академии художеств Зураб Церетели скончался на 92-м году жизни. Об этом сообщает РИА Новости со ссылкой на помощника художника Сергей Шагулашвили.
-
2025-04-22 10:40
Несколько дней назад родственники погибших в результате азербайджанского нападения 2023 года направили открытое письмо бывшему командующему Армии обороны Арцаха Камо Варданяну, требуя публично отреагировать на оскорбительную и ложную информацию, распространяемую представителями властей Армении о народе Арцаха и тех, кто погиб, защищая Арцах.