«Ազատ տեղաշարժ ապահովել»․ Ուրուգվայի Սենատը Լաչինի վերաբերյալ հայտարարություն է ընդունել
Ուրուգվայի Սենատը միաձայն ընդունել է հայտարարություն, որով Ադրբեջանին կոչ է անում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքով ազատ տեղաշարժ ապահովել: Տեղեկությունը Twitter-ում հայտնել է Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցչությունը։
«Մի քանի րոպե առաջ Ուրուգվայի Սենատը միաձայն կողմ քվեարկեց մի հայտարարության, որով կոչ է արվում Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները և ազատ տեղաշարժ ապահովել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքով՝ վերջ դնելով ճնշումներին», - նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Հարավային Ամերիկայի Հայ ազգային խորհուրդը զբաղվում է մարդու իրավունքների և մասնավորապես հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ։ Կառույց գործում է հինգ մայրցամաքում։
Նշենք, որ Ուրուգվայն աշխարհում առաջինն էր, որ 1965 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, հիմա էլ առաջինն է խորհրդարանի մակարդակով հանդես գալիս ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի:
Մայիսին Ուրուգվայը սառեցրեց Թուրքիայում նոր դեսպանի նշանակման ընթացակարգը, երբ այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայերի կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ ցույց տվեց «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության ժեստը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 14:09
Газета «Грапарак» со ссылкой на свои источники сообщает, что премьер-министр Армении Никол Пашинян планирует первое «митинг-нападение» на Первопрестольный Святой Эчмиадзин 22 июля.
-
2025-07-21 14:08
Следственные действия проходят в понедельник в спортивных клубах Reebok и Gold's Gym, сообщает пресс-служба Следственного комитета Армении.
-
2025-07-21 14:07
Обвиняемый по делу об организации убийства замминистра обороны Ваграма Хорхоруни Сасун Арушанян арестован. Об этом сообщили Sputnik Армения в Следственном комитете.
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.