Չինաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակով
Չինաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակով և դրա հումանիտար հետևանքներով։ Այս մասին այսօր Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի հայտարարության հիման վրա հրավիրված քննարկման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը։
«Կարծում ենք, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է լուծվի երկխոսության և խորհրդակցությունների միջոցով։ Ռուսաստանն այս առումով մեծ աշխատանք է կատարել և դրական առաջընթաց է գրանցել։ Հուսով ենք, որ Ռուսաստանի և այլ շահագրգիռ կողմերի միջնորդական ջանքերով Լաչինի միջանցքի շուրջ կողմերի միջև առկա տարաձայնությունները հնարավորինս արագ կլուծվեն։
Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են, ընդհանուր անվտանգության ձեռքբերումը և համագործակցության զարգացումը բխում է երկու երկրների շահերից։Վերջին տարիներին Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը երեք համատեղ հայտարարություն են ընդունել՝ պայմանավորվել են ռազմական գործողությունների դադարեցման, տնտեսական, տրանսպորտային համագործակցության և սահմանի մասին։ Ելնելով այս հայտարարություններից՝ մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հանդիպել միմյանց հետ և պատշաճ կերպով լուծել երկու երկրների միջև վեճը՝ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի հիման վրա։ Մենք աջակցում ենք ցանկացած դիվանագիտական ջանքերի, որոնք նպաստում են այս նպատակին և կառուցողական դեր կխաղան այս հարցում»,- ասել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.