ԱՄՆ. Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը խաթարում է խաղաղ գործընթացը
ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի օգտագործման հարցում ներկայիս խոչընդոտներով և այս իրավիճակի մարդասիրական աճող հետևանքներով։ Այս մասին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի հայտարարության հիման վրա հրավիրված քննարկման ժամանակ։
«Հստակ հայտարարում եմ, որ Լաչինի միջանցքի օգտագործման խոչընդոտները հետ են շպրտում խաղաղ գործընթացը՝ խաթարելով միջազգային վստահությունը այս գործընթացի նկատմամբ։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել պոտենցիալ սարսափելի մարդասիրական հետևանքների: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը և միջանցքի անվտանգության համար պատասխանատու մյուս կողմերին հնարավորինս արագ վերականգնել տեղաշարժի ազատությունը, այդ թվում՝ մարդասիրական և առևտրային տրանսպորտի համար։ Մեզ ոգևորում է Լեռնային Ղարաբաղի բնակչության գազամատակարարման վերականգնումը։ Այս ծառայողներին խոչընդոտելու ցանկացած փորձ սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության համար։ Սա անընդունելի է։ ԱՄՆ-ն այսուհետ ևս կոչ կանի բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն ու անհապաղ դադարեցնել խաղաղ գործընթացը խաթարող բոլոր քայլերը և հարգել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները:
Հայաստանի և Ադրբեջանի չլուծված խնդիրները պետք է կարգավորվեն խաղաղ բանակցությունների միջոցով. Բանակցությունները կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհն են։ Միջազգային հանրությունը պետք է անի հնարավոր ամեն ինչ և աջակցի դիվանագիտական ճանապարհով խաղաղության հասնելու ջանքերին։
Ժամանակը ցույց է տվել, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ միակողմանի, ռազմական լուծում։ Երկու կողմերն էլ պետք է հայտարարեն դիվանագիտական գործընթացին իրենց հավատարմության մասին և վերականգնեն հաղորդակցության ուղիղ խողովակները։ Բոլոր կողմերը պետք է ակտիվացնեն դիվանագիտական շփումները և առաջընթացի հասնեն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ համապարփակ խաղաղ համաձայնագրի միջոցով։ Պետք է հասնել բոլոր առկա խնդիրների համապարփակ կարգավորմանը։ ԱՄՆ-ը հավատարիմ է կայուն զինադադարին և այս հակամարտության խաղաղ լուծմանը: Մենք դեռ ակտիվորեն մասնակցում ենք այս նպատակին հասնելու երկկողմ, բազմակողմ ձևաչափերին: Պատրաստ ենք այսուհետ ևս նպաստել Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը»,- նշել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
Серж Саргсян воздал дань уважения памяти государственного, политического деятеля Андраника Маргаряна2025-06-12 17:20
Серж Саргсян воздал дань уважения памяти государственного, политического деятеля Андраника Маргаряна. Об этом сообщает офис третьего президента.
-
2025-06-12 17:15
На заседании правительства 12 июня Никол Пашинян затронул тему 100 миллионов долларов из Всеармянского фонда «Айастан», которые поступили в государственный бюджет во время войны 2020 года и исчезли.
-
2025-06-12 17:12
Есть вопросы, в связи с которыми подходы разные. Конечно, я не думаю, что ситуация такая, что способ поиска общей точки соприкосновения исчерпан. Об этом заявил в беседе с журналистами в Республиканском Пантеоне в парке имени Комитаса 12 июня оппозиционный депутат, член Республиканской партии Армении Тигран Абрамян, отвечая на вопросы о позиции парламентской фракции блока «Армения» в процессе выражения вотума недоверия премьер-министру.
-
2025-06-12 17:09
В Армении обновят социальную электронную платформу, через которую вынужденные переселенцы из Нагорного Карабаха подают заявления на получение жилищной поддержки. Соответствующее постановление принято правительством в четверг.