Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է վերականգնվի․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Եվստիգնեևան Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված է Լաչինի միջանցքի թեմային, ընդգծեց տեղաշարժի շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը:
Նա նշեց, որ ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, վերահսկում են նշված միջանցքը, արդյունավետորեն հաղթահարում են իրենց առաքելությունը։ ՌԴ ներկայացուցիչը նշեց, որ կողմերը, եռակողմ հայտարարության շրջանակում ստանձնած պարտավորությունների համաձայն, պետք է ամբողջությամբ պահպանեն դրանք և խոչընդոտներ չստեղծեն դրանց իրականացման համար։
«Կարևոր է նշել, որ համաձայնագիրը (2020 թվականի նոյեմբերի 9-ի) ստորագրելիս կողմերը պարտավորվել են ապահովել հայտարարության դրույթների կատարումը և խոչընդոտներ չստեղծել (համաձայնագրի իրականացման համար)։ Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում տրանսպորտային միջոցների շարժն ամբողջությամբ կվերականգնվի», - ասաց Եվստիգնեևան։
Նա շեշտեց, որ Ռուսաստանը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման համար։ Այդ ջանքերի շնորհիվ վերականգնվել է Ղարաբաղի գազամատակարարումը։
ՌԴ ներկայացուցչի խոսքով՝ աշխատանքներն իրականացվել են պաշտպանության նախարարության, խաղաղապահ զորակազմի հրամանատարության և ԱԳՆ-ի մակարդակով։
«Կանոնավոր շփումներ են կազմակերպվել նաև հայ և ադրբեջանցի գործընկերների միջև», - ասաց նա:
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը նաև հայտարարեց, որ տվյալ պահին համաձայնեցվում է Լեռնային Ղարաբաղի օգտակար հանածոների հանքավայրեր ադրբեջանցի բնապահպանների այցելության կարգը:
Լսումներից առաջ իրավիճակը հակիրճ ներկայացրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Ենչան՝ Բաքվին և Երևանին կոչ անելով կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Միաժամանակ նա առանձնացրեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության դերը։
Ենչան իր ելույթում Ադրբեջանին և Հայաստանին հորդորեց կրկնապատկել դիվանագիտական ջանքերը կայուն խաղաղ լուծման հասնելու համար, «քանի դեռ ուշ չէ»:
Բացի այդ, գլխավոր քարտուղարի օգնականը միջազգային հանրությանը կոչ արեց թույլ չտալ Բաքվի և Երևանի միջև հակամարտության վերսկսումը, որի հետևանքները կարող են առնչվել ամբողջ Հարավային Կովկասին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 19:52
Глава СНБ Армении Армен Абазян провел очередное заседание межведомственной комиссии, занимающейся вопросами пленных, удерживаемых лиц и без вести пропавших, сообщает Служба нацбезопасности.
-
2025-06-11 19:51
Координационный совет армянских организаций Франции (CCAF) выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-11 19:48
Спасатели извлекли тело пятого погибшего при взрыве газа и пожара в жилом доме в Чамбараке, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД.
-
2025-06-11 19:47
Представитель администрации Ирана Фатима Мохаджерани заявила, что Соединенные Штаты не имеют права диктовать Ирану, чем он должен обладать, и только иранцы имеют право решать, что необходимо для их национальных интересов. Фатима Мохаджерани сделала это заявление в интервью ливанскому телеканалу Al Mayadeen во вторник вечером.