Սերժ Սարգսյանին և նրա 2 աղջիկներին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և երկու աղջիկները` Անուշ Մինասյանն ու Սաթենիկ Սարգսյանը, հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։ Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am հարթակից։
«Սույն գործով, որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 15:00-ին նշանակված նախնական դատական նիստին»,–ասված է ծանուցման մեջ։
Նշվում է նաև, որ անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար։
Հիշեցնենք, որ Սարգսյանն արդեն անցնում է մեկ այլ քրգործով։
Ըստ ՀՀ երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքի` իր կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ 2013 թ–ի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Նշենք, որ գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 13:28
Пакистан продает Азербайджану 40 истребителей четвертого поколения JF-17 Thunder, что является крупным военным шагом, который, несомненно, расстроит соседнюю Армению, пишет Forbes.
-
2025-06-09 12:41
Председатель Комитета государственных доходов Армении Эдуард Акопян на совместных заседаниях постоянных парламентских комиссий во время обсуждения отчета «Об исполнении Государственного бюджета Республики Армения в 2024 году» объяснил, почему Зангезурский медно-молибденовый комбинат не попал в список 1000 крупнейших налогоплательщиков республики в первом квартале 2025 года.
-
2025-06-09 12:40
Президента Арцаха Самвела Шахраманяна снова вызвали в Следственный комитет(СК). В данный момент Шахраманян находится в здании СК, где проходит его допрос.
-
2025-06-09 12:38
Таможенные органы в Армении в 2024 году собрали примерно на 15% меньше налогов и пошлин. Об этом заявил в парламенте председатель Комитета госдоходов Армении Эдуард Акопян на обсуждении отчета о выполнении госбюджета за прошлый год.