Միրզոյան. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի մասին միջազգային կոնսենսուս կա
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգային կոնսենսուս կա։Twitter–ի իր էջում այսպիսի գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 20-ին Հայաստանի խնդրանքով Նյու Յորքում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող Լաչինի միջանցքի փակման հարցը։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երեկվա քննարկումը ակնհայտորեն վկայում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացման վերաբերյալ միջազգային հստակ և միանշանակ կոնսենսուսի մասին։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ հաղորդակցությունը պետք է վերականգնվի»,- գրել է Միրզոյանը։
Մեկ այլ գրառմամբ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Հայաստանը գնահատում է արդար և սկզբունքային դիրքորոշումը։
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՄԱԿ–ի ԱԽ–ն Հայաստանի խնդրանքով նիստ է անցկացնելու Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.