ԱՄՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՋՈՆ ՔԵՆԵԴԻԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ԱՄՆ-ի ազգային արխիվը հրապարակել է հազարավոր փաստաթղթեր՝ կապված 1963թվականին նախագահ Ջոն Քենեդիի սպանության հետ այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը հրապարակումը թույլատրող կարգադրություն է տվել։
Սպասվում էր, որ 13173 փաստաթղթերի հրապարակումը որևէ նոր բացահայտում չի պարունակի կամ չի փոխի այն եզրակացությունները, որոնց հանգել էր գլխավոր դատավոր Էռլ Ուորենի նախագահությամբ հանձնաժողովը։ Ըստ հանձնաժողովի՝ Լի Հարվի Օսվալդը՝ նախկին ծովային հետևակը և կոմունիստական ակտիվիստը, որը բնակվում էր Խորհրդային Միությունում, մենակ է գործել։ Սակայն, փաստաթղթերի հրապարակումը օգտակար կլինի սպանության հետ կապված իրադարձություններով զբաղվող պատմաբանների համար:
Քենեդին սպանվել է 46 տարեկան հասակում 1963 թվականի նոյեմբերի 22-ին, երբ իր ավտոշարասյունը անցնում էր Դալլասով։
Հազարավոր գրքեր, հոդվածներ, հեռուստաշոուներ և ֆիլմեր ուսումնասիրում էին այն գաղափարը, որ Քենեդու սպանությունը մանրակրկիտ մտածված դավադրության արդյունք էր: Նրանցից ոչ մեկը համոզիչ ապացույց չէր ներկայացրել, որ Օսվալդը, ում Քենեդիի սպանությունից երկու օր անց սպանել էր գիշերային ակումբի սեփականատեր Ջեք Ռուբին, աշխատում էր ևս մեկի հետ:
Հրապարակված փաստաթղթերից շատերը պատկանում են Կենտրոնական հետախուզական վարչությանը, դրանց մի մասը վերաբերում են Օսվալդի տեղաշարժերին և նրա շփումներին։ Մյուս փաստաթղթերը նվիրված են սպանությունը հետաքննող Ուորենի հանձնաժողովի հարցումներին:
Փաստաթղթերը ցույց են տալիս, որ ԱՄՆ կառավարությունը Օսվալդի դեմ այսպես կոչված 201 Գործը բացել էր 1960 թվականի դեկտեմբերին՝ Քենեդիի սպանությունից գրեթե երեք տարի առաջ և 1959 թվականին Օսվալդի՝ Խորհրդային Միություն տեղափոխվելու անհաջող փորձից հետո:
1963 թվականի դեկտեմբերի փաստաթղթում նշվում է, թե ինչպես են Մեխիկոյում ԿՀՎ-ի պաշտոնյաները «գաղտնալսել» հոկտեմբերին Օսվալդի կողմից այդ քաղաքից ԽՍՀՄ դեսպանատուն կատարած հեռախոսազանգը՝ «իր անունով» և «կոտրված ռուսերենով»: Փաստաթղթերի համաձայն՝ Օսվալդը հույս ուներ Ռուսաստան գնալու ճանապարհին Կուբայով անցնել և ցանկանում էր վիզա ստանալ։
Սկզբում մտավախություններ կային, որ Ռուբին՝ Օսվալդի մարդասպանը, կարող էր ինչ-որ կապ ունենալ Օսվալդի հետ: Բայց 1964 թվականի սեպտեմբերին սպանության հետաքննությամբ զբաղվող նախագահական հանձնաժողովի կողմից վերջերս հրապարակված հուշագրում ասվում էր, որ «Կենտրոնական հետախուզական վարչությունը որևէ ապացույց չունի այն մասին, որ Ռուբին և Լի Հարվի Օսվալդը երբևէ ճանաչել են միմյանց, կապված են եղել կամ կարող են որևևէ կերպ կապված լինել»:
Կոնգրեսը 1992 թվականին հանձնարարել է, որ Քենեդիի մահվան հետաքննության հետ կապված մնացած բոլոր կնքված ֆայլերը 25 տարի հետո ամբողջությամբ հրապարակվեն Ազգային արխիվի միջոցով՝ մինչև 2017 թվականի հոկտեմբերի 26-ը, բացառությամբ նրանց, որոնց նախագահը հրամայել է դեռևս չհրապարակել:
Ի սկզբանե ենթադրվում էր, որ մնացած բոլոր ֆայլերը կհրապարակվեն 2021 թվականի հոկտեմբերին: Բայդենը հետաձգել էր այս հրապարակումը՝ պատճառաբանելով COVID-19 համավարակի հետևանքով առաջացած ձգձգումները, և հայտարարել էր, որ դրանք կբացահայտվեն երկու փուլով․ առաջինը՝ 2021 թվականի դեկտեմբերի 15-ին, երկրորդը՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը՝ մեկամյա ինտենսիվ ստուգումից հետո:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.