Արցախում առաջին նշանակումն է արվել. առողջապահության նախարար է նշանակվել Սամվել Ավետիսյանը
Այսօր առաջին նշանակումն է եղել նախարարի, Առողջապահության նախարար է նշանակվել Սամվել Ավետիսյանը, որը Հայաստանից տեղափոխվելու է Արցախ՝ ոլորտի կառավարման համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Ես շնորհակալ եմ պարոն Ավետիսյանին, որ Հայաստանից եկել է Արցախ, մեզ հետ է, եկել է առողջապահության ոլորտը բարձրացնելու: Ինքն ունի մեծ փորձ: Ես վստահ եմ, որ ինքը կդառնա մեր թիմի կարևոր անդամներից մեկը, և նախարարությունը կդառնա ավելի էֆեկտիվ աշխատող: Հուսով եմ, որ իրար հետ համագործակցությամբ աշխատելու ենք այս իրավիճակում»,-ասաց նա:
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր
1965թ., 21 օգոստոսի, քաղաք Երևան
Աշխատանքային գործունեություն
2011-2016թթ. ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
2010-2011թթ.- ԵՊԲՀ, ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան
2007-2008թթ.- ԵՊԲՀ, ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանի տեղակալ
2005-2011թթ.- ԵՊԲՀ, ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ
2002-2006թթ.- ԵՊԲՀ արտասահմանցի ուսանողների դեկան
2000-2002թթ.- ԵՊԲՀ` ուսումնական և արտադրական պրակտիկայի ղեկավարի օգնական
2000-2005թթ.- ԵՊԲՀ, ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ
1991-2000թթ.- ԵՊԲՀ, ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնի ասիստենտ
1991թ.- ք. Երևան, ԵՊԲՀ, ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ
Այլ տվյալներ
1999թ.- ԵՊԲՀ, պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2007թ.- ԵՊԲՀ, պաշտպանել է դոկտորական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի աստիճան
2007-2011թթ.- ԵՊԲՀ` գիտա-կոորդինացիոն խորհրդի անդամ
2008-2010թթ.- ԵՊԲՀ` ԳՀԿ թեմատիկ ղեկավար
1999թ.-2010թթ.- ՀՀ Ախտաֆիզիոլոգների և ախտաբանների ասոցիացիայի գործադիր Տնօրեն
2007թ.-ից առ այսօր - Տեսական բժշկություն 026 մասնագիտական խորհրդի անդամ
Ավելի քան 80 գիտական հոդվածի և 1 նորարարական առաջարկի հեղինակ է
Պարգևներ
1986թ.-ին պարգևատրվել է ՍՍՀՄ կոմերիտմիության առաջին քարտուղարի շքանշանով
2000թ.-ին` ԵՊԲՀ ռեկտորի շնորհակալագրով
2005թ.-ին` ԵՊԲՀ ոսկե մեդալով
2010թ.-ին` ԵՊԲՀ ոսկե մեդալով
2010թ.-ին` ՀՀ ԿԳ նախարարի ոսկե մեդալով
2011թ. ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ոսկե մեդալով
2012թ. «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով
2015թ.-ին՝ Մովսես Խորենացու մեդալ
Ունի բժշկական ծառայության զինվորական սպայի կոչում
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի չորս որդի
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 09:31
Спецпосланник президента США Стив Уиткофф посетит Россию на этой неделе, он рассчитывает на встречу с президентом РФ Владимиром Путиным. Об этом заявила журналистам пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-04-23 09:29
В рамках мероприятий, посвященных 110-й годовщине Геноцида армян, 21 апреля посол Армении во Франции Арман Хачатрян и дипломатический персонал посольства РА в церкви Сен-Сюльпис в Париже приняли участие в традиционной литургии в память о жертвах Геноцида армян. Об этом сообщило посольство РА во Франции.
-
2025-04-23 09:27
Журналист из Тавушской области Воскан Саргсян пишет:
-
2025-04-23 09:26
Представители всех политических партий и обеих палат британского парламента 22 апреля собрались у мемориала Кенотаф в Лондоне, чтобы отдать дань уважения по случаю 110-й годовщины Геноцида армян.