Последние новости

Հայկ Մամիջանյան․ Քննարկումը՝ քննարկում, բայց ցանկալի է տեսնել արդյունքները

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը անդրադարձել է իշխանականների հայտարարություններին, որ ռուս խաղաղապահների պարտավորությունն է Հայաստանը Արցախին կապող ճանապարհի փակման խնդիրը լուծելը «ՀՀ քաղաքացին, որպես իր շահերի պաշտպան, ակնկալիք կարող է ունենալ բացառապես ՀՀ իշխանություններից։ ՀՀ իշխանությունները մեր գործընկերների, մեր ստրատեգիական դաշնակցի հետ պարտավոր են վարել այնպիսի բանակցային գործընթացներ, որի արդյունքում հրապարակային նեղացվածություններ հնչեցնելու կարիք չառաջանա»։

Խոսելով Նյու Յորքում պաշտոնական Երևանի պահանջով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մասին՝ պատգամավորը նշել է «ՄԱԿ-ը բավական սպեցիֆիկ կառույց է, այն ունի բավական մեծ քաղաքական կշիռ, բայց ՄԱԿ-ի հայտարարություն, որոշում և գործողություն անցումը միշտ չէ, որ սահուն և հարթ է ընթանում, այնպես որ քննարկումը՝ քննարկում, բայց ցանկալի է տեսնել դրա արդյունքները, որոնք կզգան մեր եղբայրներն ու քույրերը Արցախում»։

Mamul.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ