Последние новости

Արմեն Նուրբեկյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

Արմեն Նուրբեկյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ: Նրա թեկնածությունն առաջադրել է խորհրդարանական մեծամասնությունը` ՔՊ–ն։

Քվեարկությանը մասնակցել է 76 պատգամավոր։ Նրանցից 70–ը քվեարկել են Նուրբեկյանի օգտին։ Դեմ են եղել 6–ը։

Նուրբեկյանը կփոխարինի Ներսես Երիցյանին, որը պաշտոնը զբաղեցնում էր 12 տարի (գործող օրենսդրությամբ առավելագույն հնարավոր ժամկետը)։

Արմեն Նուրբեկյանը մի քանի տարի ղեկավարում էր Կենտրոնական բանկի մակրոտնտեսական դեպարտամենտը և Դիլիջանում ԿԲ ուսումնահետազոտական կենտրոնը:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ