Շոյգու․ Ռուսաստանը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում խաղաղության պահպանումը
Ռուսական զորախմբերը շարունակում են մնալ Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը։ Այս մասին ՊՆ կոլեգիայի նիստում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողության իրականացումը կշարունակվի 2023 թվականին՝ մինչև խնդիրների ամբողջական կատարումը, ինչպես նաև իրենց խնդիրները կշարունակեն կատարել ռուսական զորքերն ու խաղաղապահները Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում: «2023 թվականի գերակա խնդիրներն են՝ շարունակել հատուկ ռազմական գործողության անցկացումը մինչև խնդիրների ամբողջական կատարումը, ռուսական զորքերի և ուժերի կողմից ԼՂ-ում և Սիրիայում կայունության և խաղաղության ապահովումը»,-նշել է նա։
Նրա խոսքով՝ այս տարի պաշտպանության նախարարությունը լուծել և շարունակում է լուծել մի շարք այլ կարևորագույն խնդիրներ։ Տարեսկզբին ՀԱՊԿ երկրների հետ համատեղ Ղազախստանում իրավիճակի կայունացման հարցով գործողություն է իրականացվել։ «Թույլ չենք տվել գունավոր հեղափոխություն այս երկրում»,-նշել է Շոյգուն։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.