Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ ՄՈՒՐԱՑԿԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱԿ ԱԽ ՆԻՍՏ
Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հայ ժողովրդին հաղթողից դարձնել խաղաղություն ու հիմա նաև ապաշրջափակում մուրացող ժողովուրդ։ Ոմանց համար դա բնական վիճակ է․ մենք ականատեսն ենք դառնում խնդրագրերի ու մուրացկանության շքահանդեսի։ Այս մասին գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«1993–ին Ադրբեջանն էր մուրացկան դարձել ու ՄԱԿ–ի անվտանգությա խորհրդի բանաձևերն էր ուտում։ Այդ ընթացքում մենք վերահսկում էինք Աղդամը, Քելբաջարը և մերձարաքսյան տարածքները։ ՄԱԿ–ը մեզ կոչ էր անում Ադրբեջանին հանձնել այդ տարածքները, բայց դրանք մերը մնացին 27 տարի։
Այդ տարածքները 2020–ին հանձնվեցին թշնամուն ոչ թե ՄԱԿ ԱԽ բանաձևի համաձայն, այլ Հայաստանի վարած քաղաքականության ու պարտության արդյունքում։ Այդ քաղաքականությունը 2020–ի նոյեմբերի 9–ից հետո էլ է շարունակվում և դա՛ է պատճառը, որ Արցախը շրջափակվել է։
Հիմա Հայաստանն է ՄԱԿ–ի ԱԽ–ից թուղթ մուրում։ Թղթե շերեփի սիրահարները էքստազի մեջ են, մուրալն իրենց բնական վիճակն է։
Այս ամենի բուն պատճառները պետք է մեր ներսում փնտրել։ Ադրբեջանը թշնամություն է անում, ինչը հասկանալի է։ Անհասկանալի է, սակայն, Հայաստանի ներսից իրականացվող թշնամությունը։ Պաշտոնական Երևանն՝ ի դեմս Փաշինյանի, Արցախը համարում է ադրբեջանական, մենք ումի՞ց ենք ինչ պահանջում», - գրել է ընդդիմադիր պատգամավորը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.