Անդրեասյանը հանդիպել է արցախցի երեխաների հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է ՀՀ Սյունիքի մարզ։ Նախարարը Գորիսի պետական դրամատիկական թատրոնում հանդիպել է Հայաստան-Արցախ ճանապարհի փակման հետևանքով Հայաստանում գտնվող դպրոցահասակ երեխաների հետ։
Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Թատրոնում երեխաների համար կազմակերպված ամանորյա ներկայացումից առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զրուցել է նրանց հետ, նվիրել գրքեր։
«Շատ դժվար օրեր ենք ապրում․ այն վիճակը, որում հայտնվել են Արցախում գտնվող մեր հայրենակիցները, այլ կերպ, քան հումանիտար աղետ, հնարավոր չէ բնութագրել։ Պատկերացնում եմ, թե որքան դժվար է նաև այստեղ գտնվողների համար, որոնք հնարավորություն չունեն վերադառնալու ընտանիք և տուն։ Անկախ նրանից՝ ինչով ենք զբաղվում՝ բոլորիս մտքում այս օրերին այդ նույն հարցն է՝ երբ է բացվելու Արցախ-Հայաստան ճանապարհը։ Կյանքի ճանապարհը պետք է րոպե առաջ բացվի, և ստեղծված հումանիտար աղետին վերջ տրվի։ Բայց մենք նաև գիտակցում ենք, որ իրավունք չունենք ուժեղ չլինել»,- մասնավորապես ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը հորդորել է ճանապարհի փակման հետևանքով կրթությունն ընդհատած երեխաներին հաճախել տեղի դպրոցներ:
«Հայաստանյան բոլոր դպրոցների դռները բաց են ձեզ համար. հաճախեք մոտակա դպրոցներ, վստահ եմ՝ ձեզ սիրով կընդունեն։ Համապատասխան դասարաններում մասնակցեք դասերին, որպեսզի հետագայում բացթողնված ուսումնական նյութն ավելի հեշտությամբ լրացնեք»,- դիմելով երեխաներին՝ նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ կրթությունը դժվարություններին դիմակայելու և հոգեբանորեն ուժեղ լինելու արդյունավետ միջոցներից է։
Ճանապարհի փակման հետևանքով այս պահին Հայաստանում է մնացել արցախցի շուրջ 300 երեխա, որոնց մեծ մասը Հայաստան էին եկել տարբեր ծրագրերի, միջոցառումների և մրցույթների մասնակցելու նպատակով։
Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ Արցախի երեխաների կրթության իրավունքի խախտման հարցով ԿԳՄՍ նախարարությունը դիմել է միջազգային կառույցներին՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին։
Նախարարն այցելել է նաև Գորիսի թիվ 1 ավագ դպրոց, որը նոր է վերակառուցվել և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջ, որտեղ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 10:34
Баку готовит военную активность вдоль границы с Ираном, сообщает телеграм канал «Канал КСИР».
-
2025-07-22 10:32
Лидер движения "Священная борьба", архиепископ Баграт Галстанян подал в суд на министра здравоохранения Анаит Аванесян, депутата от партии "Гражданский договор" Ваагна Алексаняна, а также еще пятерых общественных и политических деятелей за публичные оскорбления и клевету. Информация об этом размещена на портале судебной информации Datalex.am.
-
2025-07-22 10:31
После недавних ударов США по иранским ядерным объектам обогащение урана в Иране временно приостановлено. Об этом заявил министр иностранных дел Исламской Республики Аббас Аракчи, подчеркнув, что отказ от программы не рассматривается, поскольку она является вопросом национальной гордости. Его слова приводит ТАСС.
-
2025-07-22 10:30
Разобравшись с «карабахским вопросом» и дистанцируясь от России, Баку стремится к более активной роли на Ближнем Востоке