Բեգլարյան․ Եթե միջազգային հանրությունը գործնական քայլեր չանի, Բաքուն շրջափակումը չի վերացնելու
Մի շարք երկրներ ՄԱԿ-ի ԱԽ նիստում հասցեական գնահատականներ տվեցին Ադրբեջանի գործողություններին և ընդգծեցին Արցախի շրջափակման՝ հրատապ և առանց նախապայմանների վերացման անհրաժեշտությունը, բայց եթե միջազգային հանրության կողմից կոնկրետ քայլեր չլինեն, Ադրբեջանը կշարունակի հանցագործությունները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական, Արցախի նախկին ՄԻՊ ու նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը կլսի ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ հնչեցված Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչերը, կարձագանքի՞ դրանց։
Նա կանխատեսեց նաև՝ միջազգային հանրության վերջին հայտարարություններից հետո Բաքուն կգնա որոշակի քայլերի՝ Արցախն ապաշրջափակելու հարցում, բայց այդ քայլերը լիարժեք չեն լինի, քանի որ Ադրբեջանն օգտվում է անպատժելիությունից։
«Կարծում եմ՝ Բաքուն ինչ-որ քայլեր կկատարի, բայց համոզված եմ, որ դրանք կիսատ քայլեր կլինեն։ Նրանք անում են առավելագույնը՝ տարաբնույթ կեղծ հիմնավորումներ ներկայացնելով, ժամանակ ձգելով։ Արդյունքում միջազգային հանրությունը կամ այդ հանրության տարբեր դերակատարներ ուղղակի քաղաքական հայտարարություններ են անում․ երբեմն շատ հասցեական, երբեմն կոշտ հայտարարություններ են անում, բայց Բաքուն գիտակցում է, տեսնում է, որ այդ հայտարարությունները հայտարարությունից անդին չեն անցնում և գործնական քայլեր չեն դառնում, ինչը նշանակում է, որ Բաքուն որևէ գին չի վճարում իր հակաիրավական գործողությունների, հանցագործությունների համար։
Եթե հիմա էլ է այդպես լինելու, բնականաբար, Բաքուն շրջափակումը չի վերացնելու կամ փորձելու է շրջափակումը մասնակի վերացնել, որոշ ժամանակ հետո նորից փորձելու է հասնել իր հիմնական նպատակներին՝ ճանապարհի ամբողջական վերահսկողությանը, հանքի նկատմամբ վերահսկողությանը և մնացած բոլոր այն թեմաները, որոնք նրանք պարբերաբար օրակարգ են մտցրել կամ առաջիկայում շարունակելու են մտցնել»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 09:05
Следственный комитет Армении возбудил уголовное дело по признакам государственной измены и шпионажа в связи с передачей материалов из Национального архива республики в Азербайджан. Об этом сообщает издание PastInfo со ссылкой на СК.
-
2025-06-05 09:03
Президент США Дональд Трамп сообщил в своей соцсети Truth Social , что провел телефонный разговор с президентом России Владимиром Путиным. По словам Трампа, беседа длилась около часа и 15 минут.
-
2025-06-05 09:01
Президент России Владимир Путин и президент США Дональд Трамп провели телефонный разговор, в центре которого оказалась ситуация на Украине, удары по российской территории, переговорный процесс и международная повестка. Разговор длился около часа и 15 минут, о его содержании журналистам сообщил помощник президента РФ Юрий Ушаков.
-
2025-06-05 08:59
Президенты Ирана и Азербайджана Масуд Пезешкиан и Ильхам Алиев в ходе телефонного разговора заявили о «поворотном моменте» в отношениях двух стран, сообщили азербайджанские СМИ со ссылкой на пресс-службу Алиева.