Լևոն ԱՐՈՆՅԱՆ․ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՊՐՈՂ 120 ՀԱԶԱՐ ՀԱՅԵՐ ԱՐԴԵՆ 10 ՕՐ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ ԵՆ
Շախմատային Օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը (ԱՄՆ) սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը։
«Մինչ ամբողջ աշխարհը պատրաստվում է ձմեռային տոներին, այս պահին Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայեր արդեն 10 օր շրջափակման մեջ են։ Նրանց գոյությունը սպառնալիքի է ենթարկվում Ադրբեջանի կողմից, որը տարբեր անօրինական մեթոդներով փակում է Ստեփանակերտը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։
2020 թվականի 44-օրյա պատերազմում Հայաստանը կրել է ահռելի կորուստներ։ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ստորագրած խաղաղ համաձայնագրում մատնանշվում է, որ ճանապարհը բաց կմնա և կսպասարկի տարածաշրջանի բոլոր երկրներին։ Հենց հիմա Ադրբեջանի «բնապահպան ակտիվիստները» ծաղրի են ենթարկում ռուս խաղաղապահներին՝ տարբեր վրաններով փակելով ճանապարհը։
Մինչ տարբեր կազմակերպություններ դատապարտում են Ադրբեջանի այս սադրիչ գործողությունները, ժամանակը գնում է, երեխաները չեն կարողանում վերադառնալ տուն, հիվանդանոցներն զրկված են անհրաժեշտ մատակարարումներից, սննդամթերի դեֆիցիտն էլ անխուսափելի է։
Կոչ եմ անում բոլորին, ովքեր ի զորու են օգնել իմ հայրենիքին, տարածել այս ուղերձը և գտնել ուղիներ օգնելու մարդկանց, որոնք մեծ կարիքի մեջ են»,- գրել է Արոնյանը սոցիալական ցանցերում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.