Ռոգոզինը Դոնեցկում վիրավորվել է ծննդյան օրը նշելու ժամանակ. բեկորը հեռացնել չի կարելի
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բժիշկները օգնություն են ցուցաբերում «Ցարսկիե վոլկի» ռազմական խորհրդականների խմբի ղեկավար, «Ռոսկոսմոսի» նախկին տնօրեն Դմիտրի Ռոգոզինին և ռազմական խորհրդականների խմբի մասնակիցներին, որոնք նրա հետ միասին գնդակոծության տակ են հայտնվել Դոնեցկում։ Այս մասին լրագրողներին հինգշաբթի ասել է նրա օգնականը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«ԴԺՀ բժիշկներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում Դմիտրի Ռոգոզինին և ռազմական խորհրդականների խմբի՝ Դոնեցկում նրա հետ միասին գնդակոծության տակ հայտնված մասնագետներին։ Դմիտրի Ռոգոզինն իր վիճակը գնահատում է բավարար»,- ասել է Ռոգոզինի օգնականը։
Նրա խոսքով՝ այժմ «Ռոսկոսմոսի» նախկին ղեկավարին հերթական անգամ վիրակապում են։ «Ըստ բժիշկների եզրակացության, ականի բեկորը վնասել է նրա ողնաշարը և հեռացման ենթակա չէ։ Դմիտրի Ռոգոզինը հրաժարվում է իրեն Ռուսաստանի այլ շրջանների բուժհաստատություններ տեղափոխելուց, քանի դեռ չի կայունացել մյուս վիրավորների վիճակը»,- ավելացրել է նա։
Նշենք, որ Դոնեցկի «Շեշ-բեշ» ռեստորանային-հյուրանոցային համալիրին հարվածը հասցվել է այն ժամանակ, երբ «Ռոսկոսմոսի» նախկին ղեկավարն այնտեղ նշում էր իր ծննդյան օրը։
2022թ. նոյեմբերից Ռոգոզինը հատուկ ռազմական գոտում գլխավորում է «Ցարսկիե վոլկի» ռազմական խորհրդականների տեսչական խումբը։ Խումբը ռազմատեխնիկական օգնություն է ցուցաբերում ԴԺՀ և ԼԺՀ ստորաբաժանումներին։ Ինչպես տեղեկացրել է «Ռոսկոսմոսի» նախկին ղեկավարը, տեսչական խումբը կամավորական ստորաբաժանման դեր ունի։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:06
Турция и Азербайджан в условиях израильских ударов по Ирану попытаются дестабилизировать исламское государство, используя фактор проживающих на его территории тюркских народов. Об этом заявил тюрколог Варужан Гегамян.
-
2025-06-16 18:16
Предстоятель Ширакской епархии ААЦ Архиепископ Микаэл Аджапахян в беседе с журналистами заверил, что сторонников идей премьер-министра Пашиняна в рядах архиепископов нет.
-
2025-06-16 18:14
США отменили консультации с Россией по нормализации работы посольств двух стран. Об этом 16 июня сообщила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-16 18:11
Президент Соединенных Штатов Америки (США) Дональд Трамп скептически относится к втягиванию его страны в борьбу между Ираном и Израилем, поскольку соответствующий шаг может привести к расширению конфликта, сообщает CNN.