Последние новости

Բայդենը խոստացել է Ուկրաինային Patriot ԶՀՀ–ներ մատակարարել

Վաշինգտոնը Կիևին Patriot զենիթահրթիռային համալիրներ կմատակարարի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նրա խոսքերն է մեջբերում CBS News–ը։

«Մենք մտադիր ենք շարունակել ամրապնդել Ուկրաինայի` իրեն պաշտպանելու ունակությունը, հատկապես հակաօդային պաշտպանության հարցում։ Այդ իսկ պատճառով մտադիր ենք Ուկրաինային Patriot հրթիռային մարտկոց տրամադրել», – ասել է նա։

Բացի այդ, քաղաքական գործիչը խոստացել է Ուկրաինայի ԶՈւ–ին սովորեցնել ճիշտ կիրառել Patriot ԶՀՀ–ները։

Ավելի վաղ Բայդենը խոստովանել էր, որ Կիևին ժամանակակից զենքի փոխանցումը կարող է վնասել ՆԱՏՕ–ին Եվրոպայում։ Նա նշել էր, որ նման մատակարարումները կարող են խզել ՆԱՏՕ–ի և Եվրոպական միության հարաբերությունները։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ