Ռուբեն Վարդանյան․ Մի քանի մարդ մահացել է, և չեն կարողանում դիերը բերել Արցախ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
11-րդ օրն է, որ Լաչինի միջանցքը փակ է, բլոկադայի մեջ ենք, մի մասի մոտ ագրեսիա է կուտակվել, թե ինչու ոչ մի բան չի արվում, մյուսների մոտ դեպրեսիա է սկսվել, և սա հասկանալի է: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Ուզում եմ խնդրել որպես պատասխանատու մարդ, որ հավատաք՝ մենք ամեն ինչ անում ենք, որքան կարելի է արագ փոխելու իրավիճակը և գտնենք լուծումներ: Մյուս կողմից մենք մեր արժանապատվությունը չպետք է կորցնենք:
Իրավիճակն իսկապես ծանր է և սննդի, և բենզինի հետ կապված: Մենք հավատացեք, որ ամեն ինչ անում ենք, որ լուծումներ գտնենք տարբեր խնդիրների հետ կապված: Մենք այսօր հանդիպելու ենք ծնողներին, որոնք երեխաները Հայաստանում են մնացել, պետք է հասկանանք՝ ինչ կարող ենք անել այս իրավիճակում: Շատ կարևոր է, որ երեխաները միանան ծնողներին, մյուս կողմից շատ լուրջ խնդիր ունենք՝ 120.000 հոգի գտնվում է բլոկադայի մեջ: Ցավոք սրտի, մի քանի մարդ մահացել է, և չեն կարողանում դիերը բերել Արցախ: Ունենք ընտանիքներ, որոնք բաժանված են այս օրերին և սա դառնում է ավելի լուրջ և երկարաժամկետ խնդիր:
Առաջին հերթին ուզում եմ ասել, որ պատասխանատու ենք, աշխատում ենք, անելու ենք, երկրորդ՝ չենք թողնի ոչ մեկին այս ամենը քաոս դարձնել, երրորդ՝ անպայման լրատվամիջոցներով որոշումների մասին հայտարարելու ենք, թե ինչ ենք անում, մինչև վերջ այս գործը լավ չի արվում, հիմա ավելի շատ պետք է արվի: Մենք պատրաստ ենք 24 ժամ աշխատանքի մեջ լինել»,-ասաց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 19:52
Глава СНБ Армении Армен Абазян провел очередное заседание межведомственной комиссии, занимающейся вопросами пленных, удерживаемых лиц и без вести пропавших, сообщает Служба нацбезопасности.
-
2025-06-11 19:51
Координационный совет армянских организаций Франции (CCAF) выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-11 19:48
Спасатели извлекли тело пятого погибшего при взрыве газа и пожара в жилом доме в Чамбараке, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД.
-
2025-06-11 19:47
Представитель администрации Ирана Фатима Мохаджерани заявила, что Соединенные Штаты не имеют права диктовать Ирану, чем он должен обладать, и только иранцы имеют право решать, что необходимо для их национальных интересов. Фатима Мохаджерани сделала это заявление в интервью ливанскому телеканалу Al Mayadeen во вторник вечером.