Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա այս պահին բավարար ուժեղ չէ։ Սա բոլորն են ընդունում, այդ թվում՝ Արցախի իշխանությունները։Այդ ճնշումը չի մեծանալու այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ իշխանությունները չեն աշխատում այդ ուղղությամբ։ Իսկ Հայաստանի իշխանությունները չեն աշխատելու, քանի դեռ երկրի ներսում չկա ճնշում իրենց նկատմամբ։ Սխեման սա է՝ շատ պարզ ու հասարակ։
Իշխանությունները ձեռքները լվացել են թեմայից, այն համարելով այլոց՝ ռուսների, միջազգային հանրության, բարեգութ մարդկության, նույնիսկ՝ Ադրբեջանի խնդիրը։
Առանց պետության՝ երևացող և չերևացող աջակցության հնարավոր չի լինելու ստանալ ազդեցիկ միջազգային ճնշում, նույնիսկ հնարավոր չի լինելու ստանալ սփյուռքի և նրա կառույցների համակարգված ակտիվացում։ Պետականության 30 տարում գոնե սա պետք է հասկացած լինեինք։
Ոչ մի աշխատանք չի տարվում, այդ պատճառով էլ կազմակերպված ճնշումը թույլ է, ավելի պարզ՝ գործը գրեթե տապալվում է։ Իսկ պոտենցիալը, աշխատելու դեպքում, բավական մեծ է։ Իշխանությունը համարում է, որ պասիվ դիտորդ լինելը իշխանությունը պահելու ապահով տարբերակն է։ Իսկ ի՞նչ է համարում իշխանության հակառակ կողմը։
Ինչո՞ւ երկրի ներսում չի գեներացվում ճնշում իշխանությունների վրա, և ինչո՞ւ չի սկսվում հանրության հետ գրագետ կոմունիկացիա՝ «ինչ է կատարվում և ինչ պետք է անել» օրակարգով։ Սա օդում կախված ծանր հարց է, որն ունի հստակ հասցեատերեր և, այս հարցը ինքն իրեն չի վերանալու, այն պատասխան է պահանջելու և, կախված Արցախում հետագա զարգացումներից, պատասխանի պահանջը դառնալու է ավելի համառ։
Ներսում, հասարակության մեջ, կա հսկայական աշխատանքի դաշտ։ Հայ հասարակությունըլավ չի պատկերացնում իրավիճակը, չի պատկերացնում հնարավոր աղետի մասշտաբները։ Բայց ուկրաինական հասարակությունն էլ մինչև փետրվարի 23-ը չէր պատկերացնում, թե ինչի շեմին է։ Ինչո՞ւ ոչ ոք չի ասում, որ իրավիճակն իրոք ծայրահեղ վտանգավոր է։ Իսկ այն իրոք այդպիսին է, ու կիսագործունեությամբ, լռությամբ, իրականությունից թաքնվելով՝ մենք չենք փոխելու իրականությունը, այլ միայն արագացնելու ենք վտանգները։ Խորհուրդ կտամ լսել հունվարի 28-ի՝ Զելենսկու հայտնի ելույթը, որտեղ նա չէր տեսնում պատերազմի վտանգ և կոչ էր անում «խուճապ չստեղծել», իսկ միզանսցենը նրա ընդդիմության կրավորական կեցվածքն էր և անհոգ-անտեղյակ հասարակությունը։ Հետևանքը՝ այսօրվա ավերված պետությունը։
Հուսով եմ, որ գոնե ՀՀ հատուկ ծառայությունները ակտիվ աշխատում են և արդեն ֆիքսել են ադրբեջանցի «էկոակտիվիստների» և Բաքվի համակարգողների ուղիղ կապը՝ հրահանգների խողովակները։ Սա միջազգային ճնշման համար շատ կարևոր պահ է։
Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.