Զախարովան՝ Փաշինյանին․ Մեր խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունք չի ընդունվում
Կարող եմ ասել հակառակը․ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմը կատարում է իր առաքելությունը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտավորությունները։
«Ձեռնարկվում են քայլեր, աշխատանքներ են տարվում իրավիճակը կայունացնելու համար։ Նրանց, ովքեր չգիտեն կամ հիմնվում են քաղաքական հայտարարությունների վրա, ուզում եմ հիշեցնել, որ մինչ այդ բազմիցս իրավիճակի սրում եղել է, եղել են խնդիրներ, կողմերը միմյանց նկատմամբ մեղադրանքներ են հնչեցրել, իսկ ռուս խաղաղապահներն արել են ամեն ինչ՝ իրավիճակը կայունացնելու համար, և դա նրանց մոտ ստացվել է։ Ուստի մեր խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունք չի ընդունվում»,-ասել է Զախարովան։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.