Արցախի պետական նախարարը հարցազրույց է տվել CBN պարբերականին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր CBN պարբերականին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը:
«Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն արդեն երկրորդ շաբաթն է՝ շարունակվում է», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրում է պարբերականը՝ նշելով, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նախազգուշացնում են Արցախում ցեղասպանության իրական վտանգի մասին:
Պարբերականը մեջբերել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի խոսքերը, որտեղ նա նշում է, թե այս իրադարձությունները բացահայտ կերպով ցույց են տալիս, թե ինչ կարող է կատարվել Արցախի հետ, եթե հանկարծ այն հայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո:
«Իրավիճակը բարդ է, որովհետև ձմեռ է, սննդի, դեղորայքի, վառելիքի պաշարները սահմանափակ են: Մենք չգիտենք, թե դեռ որքան սա կարող է շարունակվել, և ստիպված ենք սահմանափակումներ կիրառել: Չնայած այս բոլոր փորձություններին՝ Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակիչներն ամուր վճռականություն են դրսևորում: Այս դժվարություններն ու սահմանափակումները մարդկանց ավելի համախմբված են դարձրել»,-ներկայացնելով իրավիճակը՝ ասել է Ռուբեն Վարդանյանը:
Խոսելով Արցախի հայկական արմատների և անկախության համար շարունակվող պայքարի մասին՝ Վարդանյանն ասել է.
«Անկախության համար մեր պայքարը սկսվել է 34 տարի առաջ, և այսօր այն շարունակում են այստեղ ապրող մարդիկ: Նրանք չեն ցանկանում որևէ այլ պետության մաս լինել: Սա կրոնական կոնֆլիկտ չէ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև, սա պայքար է ավտորիտար երկրի և դեմոկրատական պետության միջև: Մենք բոլորս գիտենք, որ Ադրբեջանում չկա ժողովրդավարական համակարգ, չկան մարդու իրավունքներ»:
Արցախի պետնախարարը հավելել է, որ մշտապես առկա է Ադրբեջանի կողմից նոր հարձակման վտանգ, և հենց այդ պատճառով կարևոր է հասկանալ, որ ստեղծված իրավիճակում միակ ճիշտ լուծումը կարող է լինել որպես հարևաններ ապրելը: «Մեծ ջանքեր են պահանջվում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, և մենք պետք է հասկանանք, որ իրավիճակի կարգավորման համար Ադրբեջանը պետք է ընդունի Արցախի անկախությունը և գնա բանակցությունների: Սա հնարավոր է միայն փոխզիջման միջոցով. մի կողմը չի կարող մտածել, որ կարող է կրակել և ստանալ ամեն ինչ, իսկ մյուս կողմը ոչինչ չստանա», - ասել է Արցախի պետնախարարը:
Պատասխանելով Արցախ տեղափոխվելու իր դրդապատճառների մասին հարցին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է.
«Արցախն ինձ համար հայկական ինքնության անկյունաքարերից մեկն է, և իմ ժողովրդի համար ամենավտանգավոր պահին ես չէի կարող անտարբեր լինել: Սա հենց այն պահն է, որ ես կարևոր համարեցի իմ գիտելիքներն ու փորձը ծառայեցնել Հայրենիքիս: Արցախցիները պետք է զգան, որ իրենք ունեն ողջ Հայկական աշխարհի սատարումը: Մենք պարտավոր ենք գալիք սերունդներին փոխանցել Արցախում ապրելու իրավունքը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 16:27
За последние сутки в больницы сектора Газа поступили 113 погибших и 637 раненых. Об этом сообщает местное министерство здравоохранения.
-
2025-07-29 16:26
Рейс 3F315 авиакомпании FlyOne Armenia, следовавший по маршруту Ереван – Москва (Домодедово), совершил вынужденную посадку в аэропорту г. Махачкала (РФ) из-за резкого ухудшения состояния здоровья одного из пассажиров.
-
2025-07-29 16:24
Падение рейтинга премьер-министра Армении Никола Пашиняна важно, однако куда более значимым является рост поддержки оппозиционного движения. Об этом заявил в зале суда в беседе с журналистами заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян.
-
2025-07-29 16:22
В рамках своих пантюркистских планов Турция рассматривает Армению как угрозу и препятствие для реализации своих целей. Такое заявление в беседе с Новости Армении – NEWS.am сделал член Совета оппозиционного движения «Аякве», бывший председатель Военно-промышленного комитета Армении Аветик Керобян, добавив, что турки прямо заявляют о необходимости устранения этого «препятствия».