G7-ի երկրները հաստատել են` ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չպետք է վերաբերեն պարենի մատակարարմանը
G7-ի երկրները հաստատել են, որ Ռուսաստանի դեմ իրենց սահմանած պատժամիջոցները չպետք է առնչվեն ՌԴ-ից մատակարարվող պարենին։ Այս մասին ասվում է G7-ի ֆինանսների նախարարների հայտարարության մեջ։
«Մենք հաստատում ենք, որ մեր պատժամիջոցները ուղղված չեն պարենամթերքին։ Մենք միանշանակ թույլ ենք տալիս գյուղատնտեսական արտադրանքի ազատ հոսքը և ջանքեր ենք գործադրում երրորդ երկրների համար հնարավոր բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար», - շեշտել են նախարարները։
Ֆինանսական գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունը հանգեցրել է զգալի գլոբալ խափանումների, որոնք նախկինի պես շոշափելի են ամբողջ աշխարհի տնտեսությունների համար, ընդ որում` «անհամաչափ» սուր է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 13:24
Бывший судья Международного суда ООН, известный британский юрист и основатель юридической фирмы Doughty Street Chambers Джеффри Робертсон рассматривает возможность присоединения к международной группе юристов, занимающихся защитой главы ГК "Ташир" Самвела Карапетяна. Об этом говорится в сообщении Совета по защите Карапетяна.
-
2025-07-24 13:23
Вопрос о Зангезурском коридоре - суверенное дело Армении и Азербайджана, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-24 11:39
Подача природного газа в Армению будет временно приостановлена. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-24 11:38
На границе между Таиландом и Камбоджей идут столкновения, сообщает Reuters.