Последние новости

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում տեղի կունենան ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում տեղի կունենան ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Գերատեսչությունն այլ մանրամասներ չի հայտնել։

Ավելի վաղ Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Երևանը հրաժարվել է մասնակցել դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։

Ավելի ուշ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի արտգործնախարարի առաջնահերթ խնդիրներից են Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամի կարգավորումն ու Լաչինի միջանցքի անխափան վերագործարկումը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ