Последние новости

Բլինքենը Զելենսկու խաղաղության առաջարկները «լավ սկիզբ» է անվանել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ այսօր առավոտյան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու Վաշինգտոն կատարած այցից հետո G-7-ի իր գործընկերների հետ քննարկել է Կիևի խաղաղության առաջարկը, հայտնում է CNN-ը։

Բլինքենը Զելենսկու խաղաղության առաջարկներն անվանել է «լավ սկիզբ»։

Բլինքենը չի հստակեցրել, թե որքան ժամանակ կպահանջվի ԱՄՆ-ից և Ուկրաինայից՝ ծրագիրը համատեղ գնահատելու համար: Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ կողմերը պայմանավորվել են քննարկել ծրագիրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Զելենսկու հանդիպման ժամանակ։

Ըստ Բլինքենի՝ ԱՄՆ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել համատեղ խաղաղության շարունակական ջանքերի շուրջ:

«Ուկրաինայի հետ մեր բոլոր խոսակցություններից, ներառյալ նախագահ Բայդենի և Նախագահ Զելենսկու երեկվա խոսակցությունները, պարզ է, որ մենք կիսում ենք նույն նպատակները՝ ազատ և անկախ, բարգավաճ, ժողովրդավարական Ուկրաինայի վերաբերյալ, որը ցույց է տալիս, որ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները պահպանվում են, այդ թվում՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության մասով, և սա այն է, ինչ երեկ հաստատել է նախագահը»,- ասել է Բլինքենը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ ներկայումս կենտրոնացած է իր արևելյան և հարավային շրջանները վերադարձնելու վրա։

Նա նաև կրկնել է, որ Ռուսաստանը «իմաստալից շահագրգռվածություն» չի ցուցաբերում պատերազմի ավարտին ուղղված դիվանագիտության նկատմամբ:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ