Последние новости

Ջոն Էվանս․ Կոչ եմ անում ԼՂ հայերի ճակատագրի հարցը վերադարձնել բանակցությունների սեղան

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը (2004-2006 թվականներին) Twitter-ի միկրոբլոգում անդրադարձել է Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

«Որպես Երևանում ԱՄՆ նախկին դեսպան, ես այլևս էական շփումներ չունեմ Պետդեպում կամ Սպիտակ տանը:

Այնուամենայնիվ, ես կոչ եմ անում բոլոր իշխանություններին, այդ թվում՝ ադրբեջանցի և թուրք պաշտոնյաներին, անել հնարավորը՝ Ղարաբաղի հայերի ճակատագրի հարցը բանակցությունների սեղան վերադարձնելու համար», - գրել է պաշտոնյան։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ