ԶԼՄ․ Թուրքիայի իշխող կուսակցությունն ուզում է տեղափոխել նախագահական ընտրությունների օրը
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ուզում է նախագահական ընտրությունների օրը տեղափոխել, բայց ընդդիմությունը դեմ է այդ գաղափարին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Sabah» թերթին։
Պարբերականը գրում է, որ եթե ընտրությունները տեղի ունենան հունիսի 18-ին, նախընտրական գործընթացների կազմակերպման օրացույցը կսկսի հստակեցվել ապրիլի 24-ից:
«Նախագահական ընտրությունների թեկնածուները նույնպես կորոշվեն մայիսին։ Քանի որ ընտրական գործընթացը մոտենում է, ամենաքննարկվող հարցերից մեկն այն է, թե արդյոք ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի մայիսին: Իշխող կուսակցությունն ուզում է, որ քննությունների ու ամառային արձակուրդների պատճառով ընտրությունները մայիս տեղափոխվեն։ Սակայն ընդդիմությունը հայտարարել է, որ չի աջակցի դրան», - գրում է թերթը։
Ըստ թերթի` եթե չհաջողվի ստանալ ընդդիմության աջակցությունը, նախագահն ամենայն հավանականությամբ կօգտագործի իր լիազորությունները ընտրությունների օրը տեղափոխելու համար:
Թուրքիայում հաջորդ ընտրությունները՝ և՛ նախագահական, և՛ խորհրդարանական, ծրագրում են անցկացնել 2023 թվականի հունիսի 18-ին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.