Հունահայության բողոքի ցույցն ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման
Դեկտեմբերի 21-ին, ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի և ՀՅԴ երիտասարդական միության կազմակերմամբ, Աթենքում՝ Եվրոպական խորհրդի կենտրոնական գրասենյակի առջև (Հունաստանի խորհրդարանի հարևանությամբ), տեղի ունեցավ ժողովրդային բողոքի հավաք՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման։
ՀՅԴ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մեծ թվով հայրենակիցների կողքին ներկա էր նաև կրոնական դասը՝ թեմակալ առաջնորդ Գեղամ արք․ Խաչերյանի գլխավորությամբ։ Նրա կողքին էին Հայ ավետարանական համայնքի հովիվ վերապատվելի Վիգեն Չոլաքյանն և Կոկինիայի հոգևոր հովիվ Պարետ քհն. Խաչերյանը։ Ժողովրդային բողոքի հավաքին ներկա էին Ազգային վարչության անդամները, Հունաստանի Կապույտ Խաչի, Հ.Մ.Ը.Մ.-ի և Համազգայինի շրջանային և տեղական վարչությունների անդամները։ Զգալի էր ՀՅԴ Պատանեկան և Երիտասարդական միությունների անդամների ներկայությունը, որոնք Արցախի ու Հայաստանի դրոշներով, պաստառներով իրենց ընդվզումն էին արտահայտում Արցախի բնիկ ժողովրդին մարդասիրական մեծ աղետի դատապարտելու, Արցախը շրջափակելու Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը։
ՀՅԴ Երիտասարդական միության ներկայացուցիչները, բողոքի ցույցի մասնակիցների անունից, պահանջեցին եվրոպական ատյանների անմիջական միջամտությունը՝ վերաբացելու Արցախն ու Հայաստանն իրար կապող Բերձորի (Լաչին) միջանցքը, ինչպես նաև ստեղծել Արցախի բնիկ հայ ժողովրդին ադրբեջանական ցեղասպանական արարքներից պաշտպանելու գործիքակազմ։ Եվրոպական խորհրդի պատվիրակությանը գրավոր փոխանցվեց Եվրոպական միության միջամտության հունահայության պահանջները։
Ի խորհրդանիշ Արցախի ժողովրդին փրկելու կոչին՝ բողոքի մասնակիցները լուսարձակներով վերտառեցին «SOS» բառը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 17:39
Бывший капитан сборной Армении по футболу Генрих Мхитарян призвал присоединиться к факельному шествию в память о жертвах Геноцида армян.
-
2025-04-22 17:36
Опубликована полная версия решения Конституционного суда 1776.
-
2025-04-22 17:34
Тегеран готов сделать свою ядерную программу более прозрачной и выработать больше доверия к ней при условии снятия с него санкций. Об этом заявила официальный представитель иранского правительства Фатеме Мохаджерани.
-
2025-04-22 17:31
Фракции "Гражданский договор" и "Республика" фактически сорвали обсуждение вопроса о стоимости проезда, инициированного оппозицией. На заседании Совета старейшин Еревана в повестку был включен проект решения о приостановке действия постановления о повышении тарифа на проезд в общественном транспорте до 1 марта 2026 года.