Հայ և իրանցի գործարարներն անգամ լիարժեք չգիտեն միմյանց ներուժի ու կարողությունների մասին
«Գլոբալ իննովեյշն սենթր» ընկերությունը վեցերորդ ամիսն է, ինչ մշտական գործունեություն է սկսել Հայաստանում և հանդիսանում է Իրանի ազգային նորարարական ու գիտատեխնիկական հիմնադրամների ներկայացուցիչը։ Վերջիններս գործում են ԻՀՀ նախագահի հովանու ներքո և տարեկան մեկ միլիարդ դոլար բյուջեով ու աշխարհի 6 երկրում ունեցած ներկայացուցչություններով աջակցություն է ցուցաբերել շուրջ 10000 նորարարական նախաձեռնությունների։ Ընկերության և հիմնադրամների ներկայացուցիչները դեկտեմբերի 22-ին հյուրընկալվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում։
Ողջունելով հյուրերին՝ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը կարևորեց ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է երկկողմ և տարածաշրջանային տնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Նրա գնահատմամբ՝ թեև Հայաստանն ու Իրանը հարևան երկրներ են ու բարեկամական հարաբերություններ են կառուցում, այդուհանդերձ, տնտեսական գործակցության մակարդակը հեռու է գոհացնող լինելուց։ Արսեն Ղազարյանի խոսքով՝ հայ և իրանցի գործարարներն անգամ լիարժեք չգիտեն միմյանց ներուժի ու կարողությունների մասին, ինչին միտված պետք է լինի համանման կառույցների ու գործարարար համայնքը համախմբող միությունների գործունեությունը, փոխգործակցությունը։
Ներկայացնելով «Գլոբալ իննովեյշն սենթր»-ի գործունեության ուղղությունները, հիմնադրամի ներկայացուցիչ Սահման Մորադին նշեց, որ Կենտրոնի առաքելությունն է ստեղծել Իրանի և Հայաստանի գործարարների միջև առևտրաարդյունաբերական համագործակցության ու զարգացման բարենպաստ պայմաններ: Կենտրոնն ապահովում է մարկետինգային, իրավաբանական, լոգիստիկ, մաքսային և այլ ծառայությունների մատուցում հայկական ու իրանական կազմակերպությունների համար: «Մեր խնդիրն է Հայաստանում գտնել նոր գործընկերներ, իրականացնել համատեղ նոր ծրագրեր ամենատարբեր ոլորտներում՝ մասնավորապես գյուղատնտեսություն, բժշկություն, շինարարություն, արդյունաբերություն, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ»,- նշեց Սահման Մորադին։
Հայաստանում ներդրումային իր ծրագրերը ներկայացրեց «Բիզոր» ընկերության հիմնադիր տնօրեն Համիդիե Դորրին։ Ներկայումս ընկերությունն արտադրում է շուրջ 50 անուն նոր սերնդի՝ ոչ ավանդական պարարտանյութ, որոնցից 12-ով առաջատարներից է աշխարհում։ Արտադրությունն իրականացվում է առաջատար բիո և նանոտեխնոլոգիաներով։ Հիմնադիր տնօրենը նպատակադրվել է համանման արտադրություն կազմակերպել նաև Հայաստանում` թե՛ տեղի պահանջարկի բավարարման, թե՛ երրորդ երկրներ արտահամնան նպատակով։
Կողմերը երկուստեք կարևորեցին համատեղ ձեռնարկությունների հիմնումը, տեղեկատվական և խորհրդատվական փոխապահովումը, պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա սերտ համագործակցության վերաբերյալ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 13:04
Вокруг государственных институтов Арцаха сложилась сложная ситуация. Секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook отмечает, что действующие в Армении власти различными каналами и средствами воздействия препятствуют реализации предусмотренных Конституцией Арцаха процессов.
-
2025-06-06 12:20
Двое несовершеннолетних жителей Сюникской области заблудились и оказались на территории Азербайджана. Об этом сообщает Служба нацбезопасности Армении.
-
2025-06-06 12:03
Разоблачена очередная азербайджанская ложная манипуляция. Об этом сообщила председатель постоянной комиссии по защите прав человека и общественным вопросам Национального Собрания Республики Армения, полномочия которой были прекращены незаконно, беспартийный депутат Тагуи Товмасян.
-
2025-06-06 11:56
Спикер Совета Федерации Валентина Матвиенко рада возобновлению политического диалога двух стран на парламентском уровне. Об этом она сказала в ходе двусторонней встречи с главой Нацсобрания Армении Аленом Симоняном.