Հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ համաձայնության իրականացումը ձգձգելու պատճառ չկա
Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ համաձայնության իրականացումը ձգձգելու պատճառ չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո։
«Ինչպես ասացի, մենք նախատեսում էինք հանդիպել երեքով։ Նախատեսվում էր քննարկում իմ երկու գործընկերների (Հայաստանի և Ադրբեջանի-խմբ.) միջև խաղաղության պայմանագրի խնդրի շուրջ։ Մենք պատրաստ էինք աջակցել այդ բանավեճին։ Այնուամենայնիվ, այսօր մենք անդրադարձանք խաղաղության պայմանագրի թեմային։ Կարծում ենք, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել կողմերի դիրքորոշումները մոտեցնելու համար։ Ինչ-որ փուլում թվում էր, թե ի սկզբանե ադրբեջանական առաջարկները, որոնք դրական են ընդունվել հայկական կողմից, թույլ կտան հիմք ստեղծել արդեն համապատասխան իրավական փաստաթղթի մշակման համար, իսկ բանակցային գործընթացին Ռուսաստանի աջակցության անհրաժեշտությունը ճանաչվում է մեր բարեկամների կողմից։ Ավելին, այդ անհրաժեշտությունն ամրագրված է այս տարվա հոկտեմբերի 31-ին Սոչիում երեք երկրների ղեկավարների գագաթաժողովի արդյունքներով ընդունված եռակողմ հայտարարության մեջ։
Ռուսաստանը շահագրգիռ է այս տարածաշրջանում հաստատելու ամուր, արդար խաղաղություն և հուսալիորեն բացառելու հակամարտությունների՝ անցյալի դրսևորումներով որևէ կրկնություն։ Մենք վերլուծել ենք մեր առաջնորդների բոլոր եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։ Այդ փաստաթղթերը կազմում են մեր համատեղ աշխատանքի հիմքը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Հուսով ենք՝ մոտ ժամանակներս երեք երկրների փոխվարչապետները, որոնք հանդիսանում են համապատասխան եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներ, կկարողանան ձեռնամուխ լինել կոնկրետ պայմանավորվածությունների մշակմանը։ ՌԴ և Ադրբեջանի նախագահների մակարդակով սկզբունքային որոշումը քննարկվել է, դրանք հավանության են արժանացել ՀՀ վարչապետի կողմից։ Այժմ ոչ մի պատճառ չկա, որպեսզի հետագայում ևս ձգձգվի այդ պայմանավորվածությունների գործնական իրականացումը։
Մտքեր փոխանակեցինք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման հարցի շուրջ։ Մենք համակարծիք ենք, որ օպտիմալ լուծումը կլինի սահմանազատման գործնական աշխատանքի շուտափույթ մեկնարկը։ Դրա համար ձևավորվել է հայ-ադրբեջանական համապատասխան երկկողմ հանձնաժողով։ Կողմերը համաձայնել են, որ այն կաշխատի ռուսական խորհրդատվական աջակցությամբ։ Եվ, իհարկե, կարևոր է զերծ մնալ ուժի կիրառման որևէ կրկնությունից, և բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Պայմանավորվել ենք աջակցել հասարակական կարծիքի առաջնորդների, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանականների միջև շփումներին՝ նրանց ռուս գործընկերների մասնակցությամբ։ Սա կարևոր տարր է, որը թույլ է տալիս ձևավորել ժողովուրդների միջև վստահության մթնոլորտ և ստեղծում է անհրաժեշտ պայմաններ, որպեսզի ավելի հեշտ և արդյունավետ լուծվեն նաև միջպետական բնույթի հարցերը»,-նշել է Լավրովը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.