ՀՀ-ն ու ՌԴ-ն հաստատել են նավթամթերքի և գազի ներմուծման 2023 թ.-ի ինդիկատիվ հաշվեկշիռները
Երևանն ու Մոսկվան հաստատել են ՌԴ-ից նավթամթերքի և գազի ներմուծման 2023 թվականի ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռները։ Այս մասին այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Հաշվի առնելով ժամանակակից իրողությունները` կարևոր եմ համարում վառելիքի ներկրման ոլորտում համագործակցությունը արտոնյալ պայմաններով։ Այս համատեքստում գոհունակությամբ ուզում եմ նշել, որ մենք արդեն համաձայնեցրել և հաստատել ենք Ռուսաստանից Հայաստան նավթամթերքի և գազի ներմուծման ինդիկատիվ հաշվեկշիռները 2023 թվականի համար»,- ասել է նա։
Այսօր կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը, որին հայկական պատվիրակությունը ներկայացնում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ ռուսականը՝ Ալեքսեյ Օվերչուկը։
Կողմերը ստորագրեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստի ամփոփիչ արձանագրությունը, այնուհետև տեղի ունեցավ 2 երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված փոստային նամականիշերի մարման արարողություն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.