ՌԴ-ն ու Հայաստանը մշակել են երկու երկրների միջև բիզնես համագործակցության թվային հարթակ
Ռուսաստանը և Հայաստանը մշակել են երկու երկրների միջև բիզնես համագործակցության թվային հարթակ, որը ներկայացվել է Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստում։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք շատ լավ հեռանկարներ ունենք Ռուսաստանի և Հայաստանի բիզնեսների միջև համագործակցության շղթաներ ստեղծելու համար, հատկապես փոքր և միջին բիզնեսի միջև կապերի զարգացման առումով: Արդեն ստեղծվել է թվային հարթակ, որը թույլ է տալիս էապես պարզեցնել և ավտոմատացնել այդ կապերը։ Այսօր այստեղ նման շնորհանդես է տեղի ունեցել»,- ասել է Օվերչուկը միջկառավարական հանձնաժողովի նիստին հաջորդած ասուլիսի ժամանակ։
Այսօր կայացել է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ռուսականը՝ Ալեքսեյ Օվերչուկը։ Քննարկումներից հետո կողմերը ստորագրել են միջկառավարական հանձնաժողովի XXI նիստի ամփոփիչ արձանագրությունը։ Այնուհետև տեղի է ունեցել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված փոստային նամականիշերի մարման արարողությունը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.